Մեկնաբանություն- Արևմուտքը դեմ է խոսքի ազատությանը
ԻԻՀ արտաքին գործերի նախարարությունը «Մետա» (նախկին Facebook) ամերիկյան ընկերության գործողությունը Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի օգտահաշիվները ջնջելու հարցում համարել է որպես խոսքի ազատության նկատմամբ Արևմուտքի թշնամության վկայություն։
ԻԻՀ արտաքին գործերի նախարար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր տեսակետներն ուղարկելով Լոնդոնի «Middle East Eye» լրատվական գործակալությանը, հերքելով «Մետա» ընկերության պնդումները Facebook-ում և Instagram-ում Գերագույն առաջնորդի օգտահաշիվները ջնջելու վերաբերյալ, ասաց.- Ամերիկյան որոշ շրջանակների կողմից խոսքի ազատության կարգախոսները դատարկ խոսքեր են և միայն քողարկում են իրենց ոչ լեգիտիմ քաղաքական նպատակները։
Հեղափոխության Գերագույն առաջնորդի օգտահաշիվների ջնջումն ու արգելափակումը կիբերտարածքում ոչ միայն դեմ է խոսքի ազատությանը, այլև վիրավորանք է ուղղված տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ նրա դիրքորոշումների ու տեսակետների միլիոնավոր հետևորդներին,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Ամերիկյան «Մետա» (Meta Platforms) ընկերությունը, որը մինչև 2021 թվականը գործել է «Ֆեյսբուք» անվամբ, պնդում է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի հաշիվներն արգելափակվել են ընկերության քաղաքականության խախտման պատճառով։
Սա այն դեպքում, երբ Գերագույն առաջնորդի խոսքերը՝ կապված աշխարհի մուսուլմանների և Պաղեստինի դիմադրության նկատմամբ աջակցության և Սիոնիստկան ռեժիմի հետ հարաբերությունները խզելու համար ժողովուրդները տարածաշրջանի պետությունների վրա ճնշում գործադրելու համար, տարածաշրջանի ժողովուրդների կողմից դրական արձագանք ունենալուց բացի, առթել է արևմուտքցի ղեկավարների ու արևմտյան լրատվամիջոցների զայրույթը։
Այդ իսկ պատճառով Իրանի Իսլամական Հանրապետությունը, դատապարտելով Meta ընկերության այս անբարո գործողությունը, համոզված է, որ Այաթոլլահ Խամենեին Պաղեստինի և Գազայի ճնշված ժողովրդի ամենամեծ աջակիցն է աշխարհում, և արևմտյան մեդիա կայսրությունը, ի վերջո, չի կարող կանխել նրա ձայնը աշխարհի հանրային կարծիքի մոտ լսելի դառնալուց։

Սա այն դեպքում, երբ վերջին հինգ ամսում Գազայի վրա սիոնիստների հարձակումների հետևանքով ավելի քան 30 հազար պաղեստինցի է նահատակվել, և այս ընկերությունը դեռևս չի վիճարկել սիոնիստների անօրինական և անբարոյական վարքագիծը:
Արևմուտքում խոսքի ազատության պատրվակով երկու միլիարդ հետևորդներ ունեցող իսլամին անարգողներին աջակցելը խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում Արևմուտքի երկակի քաղաքականության ևս մեկ օրինակ է։
Թեև խոսքի ազատությունն այն առանցքներից է, որի վրա մանևրում են արևմտյան տերությունները, բայց պատմությունն ասում է, որ նրանք դա ընդունում են քաղաքական դաշտում միայն այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքականությունը համահունչ է իրենց շահերին և արժեքներին։
Մետայի (նախկին Facebook) արարքը Գերագույն առաջնորդի էջը հեռացնելու հարցում կարելի է համարել Գազայում կատարած հանցագործությունների համար Սիոնիստական ռեժիմին քաջալերելու գործողություն։
Սակայն Իսլամական հեղափոխության 45 տարվա փորձը ցույց է տվել, որ Իսլամական Հանրապետությունը և նրա պաշտոնյաները, հատկապես Իսլամական Հանրապետության հիմնադիր հոգելույս Իմամ Խոմեյնին և ներկայիս առաջնորդը Իրանի և այլ ճնշված ժողովուրդների, այդ թվում Պաղեստինի ժողովրդի իրավունքների և ազատության ձգտման ճանապարհին, երբեք չեն սարսափել սպառնալիքներից, պատժամիջոցներից և ԶԼՄ-ների ճնշումներից, իսկ ամերիկյան «Մետա» ընկերության վերջին քաղաքական և ոչ պրոֆեսիոնալ գործողությունները միայն կհանգեցնեն իրենց և Պաղեստինի իրավազրկված ժողովրդի իրավունքների նկատմամբ մուսուլմանների ավելի զգոնության, աջակցության և իրազեկության։