Մեկնարկել են 2024թ «Ծովային անվտանգության գոտի» զորավարժությունները
ՌԴ և Չինաստանի ռազմական ստորաբաժանումների հրամանատարների հետ համատեղ ասուլիսում, «Ծովային անվտանգության գոտի» զորավարժությունների խոսնակը հայտարարել է զորավարժությունների մեկնարկի մասին։
Ծովակալ Մուստաֆա Թաջ Ալ-Դինին հայտարարել է․ «Հինգերորդ անընդմեջ տարին, Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային նավատորմերի մասնակցությամբ, կանցկացվեն «Ծովային անվտանգության գոտի» զորավարժությունները՝ «Միասին՝ հանուն խաղաղության և անվտանգության հաստատման» կարգախոսով»։
Նա հավելել է, որ բացի զորավարժություններին մասնակցող երկրների ռազմածովային ուժերի ցամաքային և թռիչքային ստորաբաժանումներից, ևս հինգ երկրների ներկայացուցիչներ դիտորդի կարգավիճակում կհետևեն զորավարժություններին։
Մուստաֆա Թաջ Ալդինին հայտարարել է, որ սա Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ չորրորդ համատեղ զորավարժությունն է և այս ձևաչափը պահպանվելու է նաև ապագայում։ Նրա խոսքով՝ զորավարժությունները կանցկացվեն 17 հազար քառակուսի կիլոմետր տարածքում՝ խաղաղության և բարեկամության ուղերձով։
Նշելով, որ զորավարժությունները կանցկացվեն Հնդկական օվկիանոսի հյուսիսում, խոսնակը հավելել է, որ զորավարժությունների անցկացման նպատակն է ամրապնդել տարածաշրջանի անվտանգության հիմքերը, ընդլայնել երեք երկրների միջև բազմակողմ համագործակցությունը և ցույց տալ նրանց բարի կամքն ու հնարավորությունները՝ համատեղ աջակցելու համաշխարհային խաղաղության ու ծովային անվտանգության հաստատմանը և ձևավորել ծովային հասարակություն՝ ընդհանուր ապագայով։