Իրանը ևս երկու ատոմակայան է կառուցում
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ էլեկտրակայանների կառուցման համար կպահանջվի մոտ 7 տարի և հույս հայտնեց, որ մինչև 14-րդ շրջանի կառավարության (հաջորդ կառավարության) ավարտը երկրում կկառուցվի հազար մեգավատտ հզորությամբ երկու ատոմակայան։
Կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, Մոհամմադ Էսլամին ասել է․ «Նանո ատոմային էլեկտրակայանների միջազգային ասոցիացիայն Իրանի հարավում գտնվող Բուշեհրի ատոմակայանը ներառել է գնահատման աղյուսակի վերևում, քանի որ այն շատ լավ է աշխատել»։
Էսլամին նշել է․ «Իրանում առաջին անգամ կիրականացվի գյուղատնտեսական մթերքների ճառագայթում, և հույս ունենք, որ դա դրական կազդի մարդկանց կյանքի վրա»։
Սննդի և գյուղմթերքի ճառագայթումը հնարավորություն է տալիս կանխել դրանց փչացումը, ոչնչացնել սննդի միջոցով փոխանցվող պաթոգենները, ինչպիսիք են բակտերիաները և վերացնել վնասատու միջատների ազդեցությունը՝ առանց էականորեն ազդելու սննդի համի կամ հոտի վրա: