Ռայիսի․ Գիտության և տեխնիկայի ոլորտում զարգացման պատճառով, թշնամին փորձում է զսպել Իրանին
https://parstoday.ir/hy/news/iran-i215304-Ռայիսի_Գիտության_և_տեխնիկայի_ոլորտում_զարգացման_պատճառով_թշնամին_փորձում_է_զսպել_Իրանին
Նշելով, որ Գիտության և տեխնոլոգիայի ոլորտում զարգացման պատճառով, թշնամին փորձում է զսպել Իրանին և ընդգծելով երկրի գիտական մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունն ԻԻՀ նախագահ Ռայիսին դասախոսներին և գիտնականներին հորդորել է խոչընդոտների դեպքում հուսահատեցնել թշնամուն և հույս ներշնչել ժողովրդին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2024 08:02 Asia/Tehran
  •  Ռայիսի․  Գիտության և տեխնիկայի ոլորտում զարգացման պատճառով, թշնամին փորձում է  զսպել Իրանին

Նշելով, որ Գիտության և տեխնոլոգիայի ոլորտում զարգացման պատճառով, թշնամին փորձում է զսպել Իրանին և ընդգծելով երկրի գիտական մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունն ԻԻՀ նախագահ Ռայիսին դասախոսներին և գիտնականներին հորդորել է խոչընդոտների դեպքում հուսահատեցնել թշնամուն և հույս ներշնչել ժողովրդին։

Ժամանակակից գիտությունների և տեխնոլոգիաների ոլորտի դասախոսների և գիտնականների հետ հանդիպմանը, լսելով նրանց կարծիքներն ու տեսակետները, Ռայիսին անդրադարձել է արտադրողականության բարձրացման կարևորությանը, հավելելով․ «Հանրապետության ԲՈՒՀ-երում և գիտական կենտրոններում կան բազմաթիվ չօգտագործված կարողություններ, որոնք պետք է օգտագործել արտադրողականությունը բարձրացնելու և երկրի խնդիրները լուծելու համար»։

Ռայիսին  ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարին և գիտության, տեխնոլոգիաների և գիտելիքահեն տնտեսության գծով փոխնախագահին հանձնարարել է Արհեստական ինտելեկտի բարձրագույն խորհրդի միջոցով հայտնաբերել առկա խնդիրները և լուծել դրանք։