«Թեհրան հյուրանոց»․ Սիոնիստական ռեժիմի նոր հակաիրանական կինոնախագիծը
https://parstoday.ir/hy/news/iran-i215336-Թեհրան_հյուրանոց_Սիոնիստական_ռեժիմի_նոր_հակաիրանական_կինոնախագիծը
Վերջին տարիներին Մոսադի հետ համագործակցությամբ նկարահանվող հակաիրանական ֆիլմերի թիվն աճել է։ Եվ դրանց վերնագրերում ամենաշատը հանդիպող բառը Թեհրանն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2024 06:43 Asia/Tehran
  •  «Թեհրան հյուրանոց»․  Սիոնիստական ռեժիմի նոր հակաիրանական կինոնախագիծը

Վերջին տարիներին Մոսադի հետ համագործակցությամբ նկարահանվող հակաիրանական ֆիլմերի թիվն աճել է։ Եվ դրանց վերնագրերում ամենաշատը հանդիպող բառը Թեհրանն է։

Հերթական կինոնախագիծը կրում է «Թեհրան հյուրանոց» անունը։ Այն փորձելու է  հետախուզության ոլորտում Մոսադի ձախողումները ներկայացնել որպես հաջողություններ։

Ֆիլմի նկրահանումները կմեկնարկեն մայիսին։ Սա ռեժիսոր Գայ Մոշեի չորրորդ աշխատանքն է և հարկ է նշել, որ նրա ֆիլմերը ռեժիմի սահմաններից դուրս ճանաչում չունեն։

Սցենարը Մոշեն գրել է Բազել Բասսի օգնությամբ։ Հատկանշական է, որ իրեն սցենարիստ համարող Բասսեն նախկինում եղել է  ԿՀՎ-ի հատուկ գործողությունների ստորաբաժանման սպաներից։ 

Ֆիլմը նկարահանվում է չորս կինոարտադրողի կողմից, որոնցից ոչ մեկը միջազգային ճանաչում չունի։ «Թեհրան հյուրանոց»  նախագծում քիչ ճանաչված նեդրողների ու Բասսի ներկայությունը ևս մեկ անգամ հաստատում է  այն ենթադրությունը, որ այն նկարահանվում է Մոսադի պատվերով։

Կինոքննադատները նշում են, որ ֆիլմը կարող է դուր գալ միայն օկուպացված Պաղեստինի տարածքում ապրող ռազմատենչ ու ծայրահեղական ուժերին, իսկ այդ շրջանակից դուրս հանդիսատես չի ունենա։

Նրանք նշում են, որ ֆիլմի մասին որևէ անդրադարձ չկա հեղինակավոր պարբերականներում, ինչպիսիք են Variety-ն, Screen Daily-ն և Hollywood Reporter-ը և դրան անդրադարձել են միայն մի քանի քիչ ճանաչված կինոկայքեր ու ամսագրեր։ Իսկ դա վկայում է, որ ֆիլմն իրենից մեծ արժեք չի ներկայացնում։

Մոսադի պատվերով նակարահանված բոլոր ֆիլմերում փորձ է արվում արդարացնել Իրանի ու Դիմադրության ուժերի դեմ պայքարում կրած պարտությունները և կեղծ պատմությունների միջոցով համաշխհարհային հանրությանը համոզել, թե Իրանը ռազմատենչ երկիր է։

«Թեհրան հյուրանոց»  ֆիլմը թվով երրորդն է 2020 թ․ Apple TV-ի կողմից հեռարձակված՝ Դանիել Սիրկինի «Թեհրան» սերիալից, և  Էրան Ռիկլիսի «Լոլիտա Խանին Թեհրանում» ֆիլմից հետո, որոնց վերնագրերում առկա է Իրանի մայրաքաղաքի անունը։

Նմանատիպ ֆիլմերի միջոցով Մոսադը փորձում է խոչընդոտել խաղաղ նպատակներով միջուկային էներգիային Իրանի հասանելիությանը։

Իր օրինական իրավունքին հասնելու պատճառով, վերջին երկու տասնամյակների ընթացքում Իրանը ենթարկվել է ամենախիստ պատժամիջոցներին, սակայն իրանցիները դիմակայել են դրանց։ Եվ դա է պատճառւըը, որ ԿՀՎ-ն ու Մոսադը սկսել են համագործակցել ֆիլմարտադրողների հետ, որպեսզի համաշխարհային հանրության աչքում հեղինակազրկեն Իրանին։