Իրանը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի հարձակումը Գազայի հատվածում գտնվող Շաֆա հիվանդանոցի վրա
ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Գազայի հատվածում գտնվող Շաֆա հիվանդանոցի վրա Սիոնիստական ռեժիմի բարբարոսական հարձակումը։
Հարձակվելով բժշկական կենտրոնների և առողջապահական ենթակառուցվածքների վրա Սիոնիստական ցեղասպան ռեժիմը ցույց է տվել իր դաժանությունը. Իր վերջին հանցագործության ընթացքում այս ռեժիմը երկուշաբթի օրը, հարձակվեց Գազայի հատվածում գտնվող Շաֆա հիվանդանոցի վրա և սպանելով մի խումբ պաղեստինցիների, հիվանդանոցի ներսում նաև շրջապատեց հարյուրավոր տեղահանվածներին, հիվանդներին, լրագրողներին և բժշկական անձնակազմին:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունները և ասել. - Սա առաջին անգամը չէ, որ աշխարհն ականատես է լինում այն դառը իրականությանը, որ Սիոնիստական ռեժիմը, կոպտորեն խախտելով բոլոր միջազգային օրենքներն ու կանոնները, հարձակում է գործել հիվանդանոցի վրա՝ սպանելով, վիրավորելով կամ գերեվարելով բուժանձնակազմին, հիվանդներին և վիրավորներին և այդպիսով խախտել է մարդկային ամենաակնհայտ սկզբունքները և մարդասիրական միջազգային իրավունքները։
Պաղեստինի առողջապահության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակների թիվը հասել է շուրջ 32 հազար մարդու։