Իրանի եւ Ռուսաստանի նախագահները ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i215490-Իրանի_եւ_Ռուսաստանի_նախագահները_ընդգծել_են_երկկողմ_համագործակցության_ընդլայնման_անհրաժեշտությունը
Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցում ընդգծել են տնտեսական և առևտրային տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2024 12:58 Asia/Tehran
  • Իրանի եւ Ռուսաստանի նախագահները ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը

Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցում ընդգծել են տնտեսական և առևտրային տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, շնորհավորելով նրան Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ Ռուսաստանի նոր կառավարության գործունեության մեկնարկը հարմար հող կպատրաստի տարբեր ոլորտներում Իրանի և Ռուսաստանի միջև կառուցողական հարաբերություններն ու համագործակցությունը էլ ավելի ընդլայնելու համար։

Ռայիսին, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանային այնպիսի կարևոր կազմակերպություններում, ինչպիսիք են Շանհայը և BRICS-ը, ինչպես նաև երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցումը, բարենպաստ հիմքեր են Թեհրանի և Մոսկվայի միջև երկկողմ համագործակցության ամրապնդման, հատկապես տնտեսական և առևտրային հարաբերությունների բարելավման համար։

Այս հեռախոսազրույցի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, անդրադառնալով Գազայի հատվածի ճնշված ու վեհ ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ցեղասպան ռեժիմի հանցագործությունների շարունակությանը, ընդգծել է միջազգային արդյունավետ գործողությունների անհրաժեշտությունը՝ պաղեստինցիների դեմ, հատկապես Գազայի հատվածում Սիոնիստական ​​օկուպացիոն ռեժիմի հանցագործություններն ու հարձակումները կանգնեցնելու, պաշարումը վերացնելու և այս տարածաշրջանի ժողովրդին լայնածավալ օգնություն ուղղարկելու համար:

Ռայիսին զգայուն է համարել նաև կովկասյան տարածաշրջանում զարգացումներն ու իրադարձությունները՝ ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության կամքն ու պատրաստակամությունը տարածաշրջանում կայունությունը և Իրանի ռազմավարական շահերը պահպանելու համար։

Իսկ Վլադիմիր Պուտինը այս հեռախոսազրույցում, շնորհավորելով սուրբ Ռամադան ամսվա գալուստը, ինչպես նաև իրանական նոր տարին (1403թ․) ու Նովրուզը, մատնանշեց մոտ ապագայում Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ համագործակցության համաձայնագրի նախագծի վերջնականացումը և ասաց, որ Թեհրանում Իրանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստի հաջող անցկացումը, ինչպես նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության 77 տոկոսանոց աճը Թեհրան-Մոսկվա համագործակցության բարելավման դրական նշաններ են։

Պուտինը նաև բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի ներկայությունը BRICS-ի և Շանհայի կազմակերպություններում որպես արժեքավոր հնարավորություն երկու կողմերի միջև փոխգործակցությունը խորացնելու համար՝ հստակեցնելով, որ երկու երկրները նույն դիրքորոշումն ունեն Գազայի հատվածի վրա ցեղասպան Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հարցում, և Ռուսաստանը պատրաստ է այս ոլորտում Իրանի հետ ունենալ արդյունավետ ու ավելի լայն համագործակցություն։