Իրանը կոչ է արել Սիրրայից անհապաղ դուրս բերել օտարեկրկա ուժերը
https://parstoday.ir/hy/news/iran-i215602-Իրանը_կոչ_է_արել_Սիրրայից_անհապաղ_դուրս_բերել_օտարեկրկա_ուժերը
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան ու մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը ևս մեկ անգամ կրկնում է Սիրիայում անօրինական կերպով ներկա բոլոր օտարերկրյա ուժերի անհապաղ դուրսբերման պահանջը։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 22, 2024 07:05 Asia/Tehran
  • Իրանը կոչ է արել Սիրրայից անհապաղ դուրս բերել օտարեկրկա ուժերը

ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան ու մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը ևս մեկ անգամ կրկնում է Սիրիայում անօրինական կերպով ներկա բոլոր օտարերկրյա ուժերի անհապաղ դուրսբերման պահանջը։

Իրանը բազմիցս հանդես է եկել Սիրիայից օտար ուժերի անօրինական դուրսբերման կոչով, հայտարարելով, որ այդ ներկայությունը Սիրիայի ինքնիշխանության և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ամիր Սաիդ Իրավանին, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է․ «Կրկնելով Սիրիայից արտասահմանյան ուժերը, մասնավորապես՝ այդ երկրի տարածքի մի մասը բռնագրաված ամերիկյան ուժերը դուրս բերելու և երկրի տարածքային ամբողջականությունը վերականգֆնելու իր պահանջը, Իրանն ընդգծում է նաև ահաբեկչական խմբավորումների դեմ շարունակական պայքարի անհրաժեշտությունը»։

Նշելով, որ այս տարի լրանում է Սիրիայում հակամարտության մեկնարկի 13-րդ տարելիցը, Իրավանին հավելել է, որ այս տարիների ընթացքում սիրիացիները շատ են տուժել, իսկ հակամարտությունը բացասաբար է ազդել տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայունության վրա։ 

Նա նշել է․ «2011 թվականի հակամարտության սկզբից որոշ երկրներ Սիրիայում իրենց քաղաքական օրակարգը հետապնդում են ռազմական ճանապարհով։ Անտեսելով ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքները, այդ երկրները խախտել են Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և աջակցել  ահաբեկչական և անջատողական խմբավորումներին։  Նույն երկրները պատժամիջոցները որպես գործիք են կիրառում՝ իրենց այն նպատակներին հասնելու համար, որոնց չեն կարողացել  հասնել ռազմական կամ դիվանագիտական ուղիներով»։

Իրավանին հավելել է․ «Սիրիայում ճգնաժամի պատճառներին անդրադառնալու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ ապահովելու կայուն խաղաղություն ու անվտանգություն, և պետք է ընդունել, որ այս ճգնաժամը ռազմական լուծում չունի»։

Նրա խոսքով․ «Իրանը դատապարտում է Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումները»։

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նշել է․ «Թեհրանն աջակցում է Սահմանադրական կոմիտեի նիստերի վերսկմանն ուղղված ջանքերին, որպես Սիրիայում քաղաքական գործընթացն առաջ մղելու արդյունավետ մեխանիզմ և Աստանայի բանակցությունների շրջանակներում իր գործընկերների հետ համատեղ ջանքեր է գործադրում՝ Սիրիայում երկարաժամկետ և կայուն անվտանգություն հաստատելու ուղղությամբ»։