Իրանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում պիստակի այգիների մշակության ոլորտում
ԻԻՀ գյուղատնտեսական ջիհադի նախարարության պատասխանատուներից Դարիուշ Սալեմփուրն սել է․ «Իրանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում պիստակի այգիների մշակման և երկրորդը՝ պիստակի արտադրության ոլորտներում»։
Նա նշել է․ «Պիստակն այգեգործական կարևորագույն ապրանքներից է և եկամտի առումով առաջին տեղն է զբաղեցնում Իրանի այգեգործական ապրանքների շարքում։ Այն համարվում է ռազմավարական ապրանք»։
Անդրադառնալով պիստակի արտահանմանը, Սալեմփուրն ասել է. «Արտահանման արժեքի առումով առաջին հորիզոնականը պատկանում է պիստակին և նախորդ տարի, որն անցավ «արտադրության աճ» կարգախոսով, մենք գրանցել ենք պիստակի արտադրության աճ։ Իսկ դրան նախորդող տարվա համեմատ, կշռի առումով ունեցել ենք 56%, իսկ արժեքային առումով՝ 50% աճ»։
Ըստ Դարիուշ Սալեմփուրի՝ նախարարության օրակարգում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հետ պիստակի տեխնիկական համագործակցության ծրագիրը (TCP)՝ արտադրանքի ինտեգրված կառավարման միջոցով պիստակի արտադրությունն ու արտահանումը բարելավելու նպատակով։