Իրանցի երաժիշտն արաժանացել է միջազգային մրցույթի բրոնզե մեդալին
Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում «մեկ մարդու նվագախմբի» հիմնադիր, Աշխարհի երաժիշտների միջազգային ֆեդերացիայի անդամ, կոմպոզիտոր և երգիչ Մեհդի Աթթարյանը բրոնզե մեդալի է արժանացել Global Music Awards միջազգային երաժշտական մրցույթի «Համաշխարհային երաժշտություն» անվանակարգում՝ ներկայացնելով իր «Դալբասթե» ստեղծագործությունը:
«Դելբասթե»-ն ռոմանտիկ ու շատ քնքուշ երաժշտություն է, որն իրենից ներկայացնում է արևմտյան և արևելյան դպրոցների երաժշտական տարրերի գեղեցիկ համադրություն։
Global Music Awards-ը միջազգային երաժշտական մրցույթ է, որի մասնակիցներին գնահատում է հեղինակավոր երաժիշտներից բաղկացած ժյուրին։ Գնահատման ժամանակ ժյուրին կողմնորոշվում է ոչ թե արտիստի համբավով, ազգությամբ կամ տարիքով, այլ միայն երաժշտական ստեղծագործության հիմնական կետերով:
Այս մրցույթին մասնակցում են անգամ Գրեմմիի որոշ մրցանակակիրներ։ Այս մցրությում հաղթանակն անվանում են «Երաժշտության հաստատման ոսկե կնիք»: