Անցած տարի Իրանի տարածքով ցամաքային տարանցման ծավալն աճել է 58 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i215710-Անցած_տարի_Իրանի_տարածքով_ցամաքային_տարանցման_ծավալն_աճել_է_58_տոկոսով
ԻԻՀ կառավարության ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է, որ իրանական 1402 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, երկրի տարածքով ցամաքային տարանցման ծավալն աճել է 58 տոկոսով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2024 12:37 Asia/Tehran
  • Անցած տարի Իրանի տարածքով ցամաքային տարանցման ծավալն աճել է 58 տոկոսով

ԻԻՀ կառավարության ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է, որ իրանական 1402 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, երկրի տարածքով ցամաքային տարանցման ծավալն աճել է 58 տոկոսով։

Մեհրդադ Բազարփաշն ասել է. «1402 թվականին ցամաքային ճանապարհով տարանցվել է 14,75 միլիոն տոննա ապրանք, 58 տոկոս աճ գրանցելով նախորդ տարի իրականացված 3,9 միլիոն տոննա տարանցման համեմատ»։Տարանցման ծավալների մեծացման համար անհրաժեշտ է  համապատասխան ծրագրային ապահովում և ենթակառուցվածքների զարգացում, և այստեղ իրենց դերակատարությունն են ունեցել տարածաշրջանային դիվանագիտական բանակցությունները։Ավելի վաղ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Իրանի տարածքով տարանցման ծավալների ավելացմանը, նախարարը նշել էր, որ այդ ուղղությամբ արված ջանքերն արդյունք են տվել։Սահմանային անցակետերում ծրագրային ու տեպխնիկական համապատասխան ենթակառուցվածքների արդիականացումը, դեպի անցակետեր տանող ճանապարհների բարելավումը, ընթացակարգային հարցերի լուծումը, երթևեկության դյուրացումը՝ տարբեր  երկրների հետ ավտոմոբիլային տրանսպորտի համատեղ կոմիտեների նիստերի անցկացման միջոցով և հարևան երկրների առաջնահերթությամբ, սահմանային անցակետերում լոգիստիկ ծառայությունների մատուցումը, ոչ սահմանային ընթացակարգերի տեղափոխումը սահմանից այն կողմ, այն միջոցառումներցի են, որ իրականացվել են միջազգային տարանցումը դյուրացնելու և տարանցման ծավալները մեծացնելու ուղղությամբ։