Իրանի պատվիրակությունը մասնակցում է Ժնևում ընթացող միջխորհրդարանական միության վեհաժողղովին
Ժնևում մեկնարկել է Համաշխարհային միջխորհրդարանական միության՝ 180-ից ավելի անդամ ունեցող ամենախոշոր խորհրդարանական մարմնի նիստը, որին մասնակցում է նաև Իրանի պատվիրակությունը։ Հանդիպումն անցնում է «Խորհրդարանական դիվանագիտություն, կառուցել կումրջ՝ խաղաղության և փոխըմբռնման համար» կարգախոսով։
Մարտի 23-27-ին անցկացվող վեհաժողովի շրջանակներում Իրանի պատվիրակությունը մասնակցում է չորս մասնագիտացված հանձնաժողովների հանդիպումներին, որոնց թվում են պատգամավորների հանիդպումը, կին պատգամավորների սեմինարը, միջազգային խաղաղության և անվտանգության, ժողովրդավարության, մարդու իրավունքների ու կայուն զարգացման հարցերով հանդիպումը և ՄԱԿ-ի հետ կապված հարցերի քննարկման թեմայով հանդիպումը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ վեհաժողովի առաջին օրը կայացել են իսլամական և ասիական երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հանդիպումները, որոնց ընթացքում իրանական պատվիրակությունն ընդգծել է Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների կապակցությամբ իսլամական և ասիական երկրների խորհրդարանների միջև կոնսենսուսի անհրաժեշտությունը:
Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի ելույթի ժամանակ դահլիճում լարվածություն է առաջացել։ Խորհրդարանական պատվիրակությունները թույլ չեն տվել ռեժիմի ներկայացուցչին ելույթ ունենալ։
Մասնակից երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ դատապարտել են Գազայում Սիոնիստական ռեժիմի կատարած հանցագործությունները և կոչ արել անհապաղ զինադադար հաստատել Գազայում։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի բանակը շարունակում է հարձակումները Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա։ Հարձակումների հետևանքով մինչ այժմ զոհվել է ավելի քան 32 հազար պաղեստինցի, ավելի քան 74 հազար մարդ վիրավորվել է։ Չնայած միջազգային հանրության քննադատություններին, ռեժիմը շարունակում է հարձակումները։
Համաշխարհային միջխորհրդարանական միությունն առաջին խորհրդարանական կառույցն է, որը կարևոր դերակատարություն ունի միջազգային բազմակողմ խորհրդարանական քննարկումների ոլորտում։