Իրանի մասնակցությամբ Ժնեւում տեղի է ունենում Միջխորհրդարանական միության վեհաժողովը
Իրանից մի պատվիրակության մասնակցությամբ, Ժնևում տեղի է ունենում Միջխորհրդարանական միության վեհաժողովը, որն ունի 180 անդամ երկրներ և խորհրդարանական ամենամեծ կառույցն է համարվում։ Վեհաժողովի հիմնական ուղղվածությունը «Խորհրդարանական դիվանագիտություն. կամուրջների ստեղծում հանուն խաղաղության եւ փոխըմբռնման» խորագրով քննարկումն է:
Իսլամական խորհրդարանից Իրանի պատվիրակությունը մասնակցում է չորս մասնագիտացված հանձնաժողովների՝ ներառյալ Ներկայացուցիչների ժողովը, Կին պատգամավորների սեմինարը, Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կայուն զարգացումը և ՄԱԿ-ի հարցերը:
Այս հանդիպման առաջին օրը կայացել են Իսլամական երկրների խորհրդարանների և Ասիայի խորհրդարանների վեհաժողովի հանդիպումները, և Իրանի պատվիրակությունն ընդգծել է իսլամական և ասիական երկրների խորհրդարանների միջև միաբանությունը՝ Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ:
Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի ելույթի ժամանակ ժողովի դահլիճում լարվածություն է առաջացել, և խորհրդարանական պատվիրակությունները խիստ բողոքել են ու թույլ չեն տվել այս ռեժիմի ներկայացուցչին ելույթ ունենալ։
Մասնակից երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ դատապարտել են Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները Գազայի հատվածում և պաղեստինյան այլ տարածքներում, իսկ Իրանի և իսլամական որոշ երկրների պատվիրակությունները լքել են դահլիճը։
Մասնակից երկրների ներկայացուցիչները պահանջել են անհապաղ հրադադար հաստատել Գազայում եւ դադարեցնել Սիոնիստական ռեժիմի բանակի հարձակումները։