ԻԻՀ առաջնորդ․ Մեդիա պատերազմի դարաշրջանում պարսկական պոեզիան հզոր գործիք է
Մի խումբ բանաստեղծների և մշակույթի ու գականության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդը հայտարարել է, որ մեդիա պատերազմի դարաշրջանում պարսկական պոզեիան եզակի ու հզոր գործիք է։
Առաջնորդի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ իմամ Հասան Մոջթաբայի ծննդյան օրվա կապակցությամբ, երեկ երեկոյան պարսկական մշակույթի ու գրականության մի խումբ ներկայացուցիչներ ու բանաստեղծներ հանդիպել են իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ։

Գոհունակություն հայտնելով պարսկական պոեզիայի շարունակական առաջընթացի կապակցությամբ և նշելով, որ պարսկական պոեզիան հզոր գործիք է մեդիա պատերազմի դարաշրջանում, առաջնորդն ասել է․ «Պարսկական պոեզիայի ու գրականության ժառանգությունը պետք է օգտագործվի որպես հզոր ու արդյունավետ ազդեցության գործիք և կրոնի, քաղաքակրթության, իրանականության և խիզախության ուղերձները պետք է հասցվեն աշխարհի հասարակական կարծիքին»։
Նա նշել է․ «Իհարկե պոզեիայի ազդեցության արդյունավետության պայմանը դրա գեղարվեստական բնույթն է, որը ենթադրում է «ազդեցիկ խոսք», «համապատասխան թեմա» և «արտահայտչաձևի որակ»»։
Նշելով, որ պոեզիայի ազդեցության արդյունավետության մյուս պայմանը՝ համապատասխան ուղերձի ընտրությունն է, այաթոլլահ Խամենեին հավելել է․ «Պոեզիան պետք է փոխանցի «կրոնի և էթիկայի», «քաղաքակրթության» և «իրանականության» ուղերձը»։
Նշելով, որ ամենակարևոր ուղերձներից մեկը համաշխարհային կեղեքիչների և ԱՄՆ-ի ու սիոնիստների ճնշումներին Իրանի ժողովրդի դիմակայության ուղերձն է, առաջնորդը հավելել է․ «Իրանի ժողովրդի դիմակայության և սեփական խոսքը բացահայտորեն արտահայտելու ուղերձը շատ կարևոր է աշխարհի այլ ժողովուրդների համար։ Եվ դրա լավագույն օրինակն Իրանի նախագահների արտասահմանյան այցերի ժամանակ ունեցած ելույթներում ներկաների կողմից այդ դիրքորոշումները ողջունելն է»։
Գոհունակություն հայտնելով բանաստեղծների հետ ամենամյա հանդիպումների կապակցությամբ, ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Այս հանդիպումները չպետք է ձևական բնույթ կրեն։ Անհրաժեշտ է հետևել հանդիպման ընթացքում քննարկված հարցերի լուծմանը, ինչը կնպաստի պոեզիայի զարգացման նպատակների իրականացմանը»։
Խոսելով պարսկական պոեզիան այլ լեզուներով թարգմանելու կարևորության և ոլորտի թուլության մասին, առաջնորդն ասել է․ «Լավ պոզեիան պետք է ներկայացվի համաշխարհային հանրությանը։ Հետևաբար պետք է ստեղծել թարգմանչական շարժում, որպեսզի պարսկական պոեզիան հասանելի դառնա բոլորի համար, իսկ այս կարևոր ու դժվար գործը պետք է կատարի կառավարությունը»։
Ընդգծելով մանուկներին ու պատանիներին պոեզիայի հետ ծանոթացնելու կարևորությունը առաջնորդը նշել է. Կրթության նախարարության կողմից դասագրքերում ավելի շատ բանաստեղծություններ ներառելու անհրաեշտությունը, քանի որ պոեզիան քաղաքակրթության, մշակույթի և գիտելիքի փոխանցման լավ միջոց է:
Այաթոլլահ Խամենեին ընդգծել է նաև մարդկանց գրական հիշողության ամրապնդումն ու երիտասարդների միտքը ստեղծագործ դարձնելու ինչպես նաև հայտնի բաաստեղծների ստեղծագործությունները կարդալու և ուսումնասիրելու անհրաժեշտությունը։
Ափսոսանք հայտնելով պարսկերենում օտար բառերի կիրառման աճի կապակցությամբ, առաջնորդն ընդգծել է լեզվի պահպանման կարևորությունն ասելով․ «Անհրաժեշտ է գործածել պարսկերեն համարժեք բառեր, որոնք շատ ավելի հեշտ ու գործածական են ու նվազեցնելով օտար բառերի կիրառությունը, ավելի մաքուր պահել պարսկերենը»։
Հանդիպմանը մի խումբ բանաստեղծներ առաջնորդին են ներկայացրել իրենց ստեղծագործությունները, որոնք տպագրվել են գրքերում, նաև ընթերցել են բանաստեղծություններ՝ նվիրված իմամ Հասան Մոջթաբային և իմամ Զամանին, ինչպես նաև Գազայի ժողովրդի, կանանց ու երեխաների, հայրերի ու մայրերի և քաղաքական ու սոցիալական թեմաներին անդրադարձող ստեղծագործություններ։