Պակիստանի զարգացման նախարար. Իրանը կենսական ռեսուրս է էներգետիկ ճգնաժամը նվազեցնելու համար
(last modified Thu, 28 Mar 2024 07:24:00 GMT )
Մարտ 28, 2024 10:54 Asia/Tehran
  • Պակիստանի զարգացման նախարար. Իրանը կենսական ռեսուրս է էներգետիկ ճգնաժամը նվազեցնելու համար

Անդրադառնալով Իրանի էներգետիկ կարողություններին, Պակիստանի զարգացման և պլանավորման նախարարը հայտարարել է, որ ԻԻՀ կենսական ռեսուրս է այդ երկրի էներգետիկ ճգնաժամը նվազեցնելու համար։

Պակիստանում  Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամի հետ հանդիպման ժամանակ, Էհսան Էղբալն անդրադարձել է երկու երկրների համագործակցության ոլորտներին, այդ թվում՝ էներգետիկ համագործակցությանը և ԻԻՀ նախագահի Իսլամաբադ առաջիկա այցին։

Անդրադառնալով երկու երկրների պատմական հարաբերություններին և 900 կմ ընդհանուր ցամաքային և ծովային սահմանի միջոցով առևտրային  հաղորդակցության ամրապնդմանը, Էղբալն ընդգծել է արդյունավետ ճանապարհային և երկաթուղային ուղիների կառուցման  անհրաժեշտությունը, ինչը կնապստի երկկողմ առևտրի ծավալի բազմապատկմանը։ 

Նա ողջունել է Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ  «Էկո» երկաթուղու վերականգնման որոշումը  և առաջարկել տարբեր ոլորտներում օգտագործել Իրանի հնարավորությունները։

Ընդգծելով Իրանի և Պակիստանի միջև առևտրի ծավալը մեծացնելու հարցում  Չաբահար, Գվադար և Կարաչի նավահանգիստների ռազմավարական նշանակությունը,  Պակիստանում Իրանի դեսպանը հայտարարել է Չաբահար նավահանգիստը երկաթուղային ցանցին միացնելու և Ռուսաստանին ու Կենտրոնական Ասիայի երկրներին կապելու Իրանի ծրագրի մասին:

Չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին, Պակիստանը հայտարարել է, որ ունի Իրանի գազի կարիքը։