Աշխաբադում տեղի է ունեցել Իրանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i215884-Աշխաբադում_տեղի_է_ունեցել_Իրանի_և_Թուրքմենստանի_ԱԳ_նախարարների_հանդիպումը
Իրանի և Թուրքմենստանի արտգործնախարարները հանդիպել և քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 28, 2024 16:12 Asia/Tehran
  • Աշխաբադում տեղի է ունեցել Իրանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Իրանի և Թուրքմենստանի արտգործնախարարները հանդիպել և քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի գլխավորած պատվիրակությունը  չորեքշաբթի  երեկոյան ժամանել է Աշխաբադ՝ հանդիպելու և բանակցելու Թուրքմենստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Աշխաբադում նրան դիմավորել են այդ երկրի պաշտոնյաները։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր (հինգշաբթի) Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հատկապես տնտեսության և առևտրի, տարանցման, էներգետիկայի և ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր:

Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է նաև Թուրքմենստանի ազգային առաջնորդ և ժողովրդական նպատակահարմարության խորհրդի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմոհամեդովի և այդ երկրի նախագահ  Սերդար Բերդիմոհամեդովի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Վերջին երկուսուկես տարում Իրանի և Թուրքմենստանի միջև փոխգործակցության ընդլայնման արդյունքում երկու երկրների տնտեսական փոխանակումները աճել են։  Իրանի և Թուրքմենստանի իշխանությունները վճռական են իրենց համագործակցության մակարդակը բարձրացնելու հարցում։