Իրանի ԶՈՒ ԳՇ հայտարարությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության օրվան ընդառաջ
https://parstoday.ir/hy/news/iran-i215942-Իրանի_ԶՈՒ_ԳՇ_հայտարարությունը_Իրանի_Իսլամական_Հանրապետության_օրվան_ընդառաջ
ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության օրն Իրանի պատմության կարևոր և վճռորոշ պահերից մեկն է և հենվում է հեղափոխական, հեռատես, հավատացյալ, հպարտ ժողովրդի վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2024 05:59 Asia/Tehran
  • Իրանի ԶՈՒ ԳՇ հայտարարությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության օրվան ընդառաջ

ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության օրն Իրանի պատմության կարևոր և վճռորոշ պահերից մեկն է և հենվում է հեղափոխական, հեռատես, հավատացյալ, հպարտ ժողովրդի վրա։

1979թ․ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկրում անցկացվեց հանրաքվե և ձայների 98 տոկոսով ապրիլի 12-ը հայտարարվեց Իսլամական Հանրապետության հիմնադրման մասին։

Իրանի օրացույցում ապրիլի 12 –ը նշվում է որպես Իսլամական Հանրապետության օր։

ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ այս օրը խորհրդանշում է իմամ Խոմեյնիի գլխավորությամբ սեփական ճակատագիրը որոշելու և իսլամական Իրանի նկատմամբ օտարերկրյա ցանկացած գերակայությունից հրաժարվելու ազգի կամքը, որի արդյունքում ստեղծվեց Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ հիմնված հզոր և ժողովրդավարական կրոնական համակարգի վրա։

Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը Իսլամական հեղափոխության, կրոնագետների ու ժողովրդի դարավոր պայքարի արդյունքն է, որն ընդգծում է քաղաքական անկախությունն ու ազատությունը՝ հիմնված կրոնական ժողովրդավարության և առաջնորդության վրա։