Թավրիզի 7 պատմական տները, որոնք պետք է տեսնել Իրան այցելելիս
Թավրիզ քաղաքի հին կառույցների թվում կա 800 պատմական տուն, ինչի շնորհիվ այս քաղաքը վերածվել է Իրանի պատմության ու հին քաղաքակրթության պատուհանի։
Թավրիզի պատմական տներն իրենց գեղեցկությամբ հիշարժան կդարձնեն շրջագայությունն այս պատմական քաղաքում։
Ներկայացնում ենք Թավրիզի պատմական տներից մի քանիսը։
Հարիրի տունը կառուցվել է Ղաջարների ժամանակաշրջանում։ Տան արտաքին տեսքը իրանական իսկական արվեստի դրսևորում է։ Ներսում կան շատ գեղեցիկ և ինքնատիպ նկարներ, որոնք ներշնչված են Ղուրանում ներկայացված Յուսուֆի ու Զուլեյխայի պատմությունից և Իրանի այլ դիցաբանական թեմաներից:
Թավրիզի Սահմանադությանտունը քաղաքի կարևորագույն պատմական տներից է, որը կարևոր դեր է խաղացել Ղաջարների պատմության ընթացքում։ Տունը նախկինում եղել է ականավոր մարդկանց հավաքատեղին, ինչպիսիք են Սաթար Խանը, Բաղեր Խանը և այլն։
Թավրիզի Օրդուբադի պատմական տունը ձեզ կտանի Երկրորդ համաշխարհային պատմության ժամանակաշրջան։ Տունը կառուցվել է Մոսեյ բեյ անունով բժշկի կողմից և ի տարբերություն այն ժամանակվա աղյուսով և կավե շինությունների, կառուցված է քարի և աղյուսի համադրությամբ։ Շինությունը սկզբում զբաղեցրել է 1600 քմ տարածք։ Օրդուբադի տան ճարտարապետությունը խիստ տարբերվում է այս նահանգի մյուս տներից և ունի պատմական մեծ արժեք։
Հեյդարզադեի տունը կառուցվել է 130 տարի առաջ։ Այն իրենից ներկայացնում է ղաջարական շրջանի ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցներից մեկը։ Տան սրահներն ամբողջ երկարությամբ զարդարված են գունավոր պատուհաններով։ Այսօր Հեյդարզադեի պատմական տունը օգտագործվում է նաև որպես պատմական իրերի ցուցադրության վայր։
Այս տուն-թանգարանի թավրիզցի նշանավոր բանաստեղծ Շահրիարի նստավայրն է։ Այն այսօր համարվում է Թավրիզի ամենահայտնի պատմական տներից և պոեզիայի ու գրականության սիրահարների սիրելի վայրերից մեկը:
Իրանցի ամենահայտնի կին բանաստեղծ Փարվին Էթեսամիի տունը գտնվում է Թավրիզում։ Փարվին Էթեսամին, որի իսկական անունը Ռոխշանդե էր, այս տանն ապրել է մինչև 7 տարեկան։ Նա մահացել է 1941 թվականին՝ տիֆից։
Այս տունն ուշ զաջարական շրջանի գործերից է, և գրավում է յուրաքանչյուր դիտողի ուշադրությունը հարւոտս փորագրություններով։ Հիմնական շենքը գտնվում է հյուսիսային մասում և դեպի հարավ ունի սյունապատ գավիթ։