Ուրանի հարստացումը և միջուկային զենքի արտադրությունը երկու առանձին կատեգորիաներ են․Գրոսի
https://parstoday.ir/hy/news/iran-i215968-Ուրանի_հարստացումը_և_միջուկային_զենքի_արտադրությունը_երկու_առանձին_կատեգորիաներ_են_Գրոսի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը, ուրանի հարստացման կատեգորիան առանձնացնելով միջուկային զենքի արտադրության գործընթացից, հայտարարել է, որ չնայած  հարստացված ուրանի պաշարների առկայությանը, Իրանը միջուկային զենք չի արտադրում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2024 15:03 Asia/Tehran
  • Ուրանի հարստացումը և միջուկային զենքի արտադրությունը երկու առանձին կատեգորիաներ են․Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը, ուրանի հարստացման կատեգորիան առանձնացնելով միջուկային զենքի արտադրության գործընթացից, հայտարարել է, որ չնայած  հարստացված ուրանի պաշարների առկայությանը, Իրանը միջուկային զենք չի արտադրում։

Ռաֆայել Գրոսին ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. «Մենք պետք է իրատես լինենք։ Իրանը ներկայումս միջուկային զենք չունի։ Իրանն ունի բարձր հարստացված ուրանի մեծ քանակությամբ պաշարներ, և այս հարցը բնականաբար գրավել է մեր ուշադրությունը»։
Նշելով, որ միջուկային զենքի արտադրությունը բարդ գործընթաց է և հարստացված ուրանից  բացի ավելի շատ միջոցներ է պահանջում, նա հավելել է.- «Նրանք, ովքեր ձգտում են միջուկային զենք ունենալ, փորձարկումներ են անում այս ոլորտում, ինչպես Հյուսիսային Կորեան»։

Իրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային ծրագիրն օգտագործում է միայն խաղաղ նպատակներով և լիովին դեմ է միջուկային զենքի արտադրությանն ու օգտագործմանը և զանգվածային սպանություններին։