Քանանի․ Գազայի հանցագործությունները հավերժական աղտ են Իսրայելի ռեժիմի կեղծավոր կողմնակիցների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i215994-Քանանի_Գազայի_հանցագործությունները_հավերժական_աղտ_են_Իսրայելի_ռեժիմի_կեղծավոր_կողմնակիցների_համար
Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Սիոնիստական ​​ռեժիմի բարբարոսական հանցագործությունները շրջափակված Գազայի հատվածի բնակիչների նկատմամբ հավերժական ու անջնջելի աղտ են այդ ռեժիմի կեղծավոր աջակիցների ճակատներին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2024 13:34 Asia/Tehran
  • Քանանի․ Գազայի հանցագործությունները հավերժական աղտ են Իսրայելի ռեժիմի կեղծավոր կողմնակիցների համար

Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Սիոնիստական ​​ռեժիմի բարբարոսական հանցագործությունները շրջափակված Գազայի հատվածի բնակիչների նկատմամբ հավերժական ու անջնջելի աղտ են այդ ռեժիմի կեղծավոր աջակիցների ճակատներին»։

Նասեր Քանանին X սոցիալական ցանցում գրել է. «Գազայի հատվածում սիոնիստների սարսափելի ռազմական հանցագործությունները շարունակվում են աշխարհի աչքի առաջ: Դեյր ալ-Բալահի Ալ-Աղսա նահատակների հիվանդանոցի շրջակայքում, պաղեստինցի փախստականների վրանների ռմբակոծումը, որը համարավում է իսրայելական մանկասպան ռեժիմի վերջին հանցագործությունը, հանգեցրել է մեծ թվով պաղեստինցիների նահատակության և վիրավորմանը, և այդպիսով Իսրայելն արհամարել է բոլոր միջազգային օրենքներն ու կանոնները։

նա հավելել է. «Այս հանցագործությունների շարունակականության անհապաղ կանխումը և սիոնիստ հանցագործների իրավական ու դատական ​​հետապնդումը միջազգային ասամբլեաների և հաստատությունների հստակ  պարտականությունն է և համաշխարհային հասարակական կարծիքի պահանջը»։