Բաքվում Իրանի դեսպան. Արևմուտքի միջամտությունը կբարդացնի իրավիճակը Հարավային Կովկասում
https://parstoday.ir/hy/news/iran-i215998-Բաքվում_Իրանի_դեսպան._Արևմուտքի_միջամտությունը_կբարդացնի_իրավիճակը_Հարավային_Կովկասում
Ադրբեջանական Trend գործակալության հետ հարցազրույցի ժամանակ Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին ասել է որ Արևմուտքի միջամտությունը կբարդացնի իրավիճակը Հարավային Կովկասում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2024 14:06 Asia/Tehran
  • Բաքվում Իրանի դեսպան. Արևմուտքի միջամտությունը կբարդացնի իրավիճակը Հարավային Կովկասում

Ադրբեջանական Trend գործակալության հետ հարցազրույցի ժամանակ Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին ասել է որ Արևմուտքի միջամտությունը կբարդացնի իրավիճակը Հարավային Կովկասում:

Մուսավին հավելել է. «Տարածաշրջանի գործերին արևմտյան պետությունների միջամտությունը հաջողված փորձ համարել չի կարելի։ Այդ ուժերի գործունեությունը ոչ թե կնպաստի խնդիրների լուծմանը, այլ հակառակը՝ էլ ավելի կբարդացնի իրավիճակը»:

Նա նշել է որ Թեհրանը հավատում է որ Հարավային Կովկասի պետություններն ի վիճակի են սեփական ուժերով լուծել իրենց առջև ծառացած խնդիրները:

Մուսավին շեշտել է ԻԻՀ շարունակում է իր երկկողմ և բազմակողմ հարաբերությունները բոլոր առումներով։