Գիտելիքահենք ընկերությունների օգնությամբ Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունն ավելացել է 965 մեգավատտով
https://parstoday.ir/hy/news/iran-i216008-Գիտելիքահենք_ընկերությունների_օգնությամբ_Իրանի_էլեկտրաէներգիայի_արտադրության_հզորությունն_ավելացել_է_965_մեգավատտով
Իրանի ջերմաէներգետիկայի ընկերության արտադրական տեխնիկական գրասենյակի գլխավոր տնօրենը հայտարարել է գիտելիքահենք ընկերությունների օգնությամբ երկրում էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունը 965 մեգավատտով ավելացել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2024 14:38 Asia/Tehran
  • Գիտելիքահենք ընկերությունների օգնությամբ Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունն ավելացել է 965 մեգավատտով

Իրանի ջերմաէներգետիկայի ընկերության արտադրական տեխնիկական գրասենյակի գլխավոր տնօրենը հայտարարել է գիտելիքահենք ընկերությունների օգնությամբ երկրում էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունը 965 մեգավատտով ավելացել է։

Իսմայիլ Նամազին ասաց, որ անցյալ տարի երկրի ՋԷԿ-երի էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունն ավելացել է ավելի քան 965 մեգավատտով՝ գազի և համակցված ցիկլային բլոկների հզորության բարելավման և գիտելիքահենք ընկերությունների կողմից ջեռուցման էլեկտրակայանների սահմանափակումների վերացման ծրագրերի իրականացման շնորհիվ։ 

Նամազին նշելով ՋԷԿ-երի արտադրության 600 մեգավատտի սահմանափակումների վերացման մասին, ասաց. «13-րդ կառավարության ձևավորման սկզբից ի վեր գազային էլեկտրակայանների գործնական և անվանական հզորությունը մեծացնելու ավելի քան երկու հազար մեգավատտ հզորությամբ նախագծեր են իրականացվել և վերացվել են ՋԷԿ-երի սահմանափակումները»։