Ցավակցություն աշխարհի շիաների առաջին իմամի նահատակության օրվա կապակցությամբ
Ապրիլ 01, 2024 12:00 Asia/Tehran
Այսօր աշխարհի շիաների առաջին իմամ Ալիի նահատակության օրն է։
Իմամ Ալին հայտնի էր իր բարեպաշտությամբ ու արդարությամբ։ Նա խնամում էր որբերին ու անապահովներին։
Երեկ գիշեր Ղադրի գիշերն էր։ Այդ գիշեր հավատացյալներն ու ծոմապահները արթուն են մնում մինչև լուսաբաց և աղոթում առ Աստված։
Հիջրի 40 թվականի ռամադան ամսվա 19-ի լուսաբացին, Քուֆեյի մզկիթում աղոթելիս, Աբդոլռահման Էբն Մոլջամ Մորադին թունավորված սրով մեջքից հարվածեց իմամ Ալիին։ Իմամը մահացավ մի քանի օր անց՝ ռամադան ամսվա 21-ին։