Տափօղակով հոկեյի Իրանի հավաքականը դարձել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մրցաշարի հաղթող
Ապրիլ 01, 2024 12:11 Asia/Tehran
Ասիա-խաղաղօվկիանոսյան առաջնության եզրափակիչ խաղում 4:0 հաշվով հաղթելով Ֆիլիպիններին, տափօղակով հոկեյի Իրանի հավաքականը դարձել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մրցաշարի հաղթող:
Մրցաշարի ընթացքում իրանցի մարզուհիները հաղթել են նաև ԱՄԷ-ի, Ղրղզստանի, Հնդկաստանի և Ֆիլիպինների հավաքականներին։
Մրցաշարն անցկացվել է Ղրղզստանի Բիշքեկ քաղաքում։ Անցյալ տարի նույնպես Իրանի տափօղակով հոկեյի կանանց ազգային հավաքականը Ասիա-Խաղաղօվկիանոսյան մրցումներում գրավել էր առաջին տեղը: