Իրանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները և Գազայի ճգնաժամը
Իրանի և Եգիպտոսի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլայանը և Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներն ու Գազայի ճգնաժամը։
Նախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած դրական զարգացումներին, Ժնևում կայացած հանդիպման արդյունքներին և ընդգծել երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքը՝ ընդլայնելու հարաբերությունները։
Ռիադում Իրանի և Եգիպտոսի նախագահների կարևոր հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն ու հանդիպումները՝ հարաբերությունները զարգացնելու նպատակով։
Սամեհ Շուքրին և Ամիր Աբդոլլահյանն անդրադարձել են նաև Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի վերջին բարբարոսական հարձակմանը և մտահոգություն հայտնել պաղեստինցի կանանց, երեխաների և խաղաղ բնակիչների շարունակական սպանությունների և Գազայի հատվածում մարդասիրական ծանր իրավիճակի կապակցությամբ։ Նախարարներն ընդգծել են Գազայի վրա իսրայելական ռեժիմի հարձակումները դադաեցնելու, ԱԽ վերջին բանաձևը գործադրելու և Գազայի հատված մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը։
Դատապարտելով Գազայի հատվածից պաղեստինցիներին բռնագաղթի ենթարկելու սիոնիստների ցանկացած ծրագիր, կողմերն ընդգծել են միջազգային կազմակերպությունների կողմից Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի ներխուժումը Ռաֆահ կանխելու անհրաժեշտությունը։
Ընդգծելով Պաղեստինում դիմադրության կարևոր դերը՝ Ամիր Աբդոլլահյանը բարձր է գնահատել ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար պարոն Շեյխ Իսմայիլ Հանիեի և Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիադ Նախալեի վերջին պաշտոնական այցը Թեհրան։