Ռայիսի. Ղոդսի օրը Իրանի ժողովուրդն աջակցում է Պաղեստինի ճնշված ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/iran-i216032-Ռայիսի._Ղոդսի_օրը_Իրանի_ժողովուրդն_աջակցում_է_Պաղեստինի_ճնշված_ժողովրդին
ԻԻՀ նախագահն ասել է.- Ամեն տարի ռամադան սրբազան ամսվա վերջին ուրբաթ օրը Իրանի ժողովուրդը երթ անցկացնելով, իր աջակցությունն է հայտնում Պաղեստինի ճնշված ժողովրդին և Սրբազան Երուսաղեմի ազատագրումն է պահանջում։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 01, 2024 12:23 Asia/Tehran
  • Ռայիսի. Ղոդսի օրը Իրանի ժողովուրդն  աջակցում է Պաղեստինի ճնշված ժողովրդին

ԻԻՀ նախագահն ասել է.- Ամեն տարի ռամադան սրբազան ամսվա վերջին ուրբաթ օրը Իրանի ժողովուրդը երթ անցկացնելով, իր աջակցությունն է հայտնում Պաղեստինի ճնշված ժողովրդին և Սրբազան Երուսաղեմի ազատագրումն է պահանջում։

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին երկուշաբթի առավոտյան, սուրբ ռամադան ամսվա 21-րդ գիշերվա և Ալի էմիրապետի նահատակության գիշերվա արարողության ժամանակ, հոգելույս իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում ուխտավորների հետ հանդիպմանն  ասել է. -Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Պաղեստինի ճնշված ժողովրդին պաշտպանելու հարցում Ալի էմիրապետի կտակին ու կամքին հետևելն է, որը իսլամական համակարգում հաստատվել է հոգելույս Իմամ Խոմեյնիի շեշտադրմամբ, և մաս է կազմել ԻԻՀ Սահմանադրությանը և Իրանի ժողովուրդն ամեն տարի ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը, փողոց դուրս գալով իր աջակցությունն է հայտնում Պաղեստինի ճնշված ժողովրդին և Սրբազան Երուսաղեմի ազատագրումն է պահանջում։

Ռայիսին հավելեց. -Եթե իսլամական պետությունները ԱՄՆ-ին և բռնատիրական պետություններին վստահելու փոխարեն, վստահեին Սուրբ Ղուրանի կենարար այաներին՝ Գազայի ճնշված ժողովուրդն այս վիճակում չէր հայտնվի: