Ռայիսի. Ղոդսի օրը Իրանի ժողովուրդն աջակցում է Պաղեստինի ճնշված ժողովրդին
ԻԻՀ նախագահն ասել է.- Ամեն տարի ռամադան սրբազան ամսվա վերջին ուրբաթ օրը Իրանի ժողովուրդը երթ անցկացնելով, իր աջակցությունն է հայտնում Պաղեստինի ճնշված ժողովրդին և Սրբազան Երուսաղեմի ազատագրումն է պահանջում։
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին երկուշաբթի առավոտյան, սուրբ ռամադան ամսվա 21-րդ գիշերվա և Ալի էմիրապետի նահատակության գիշերվա արարողության ժամանակ, հոգելույս իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում ուխտավորների հետ հանդիպմանն ասել է. -Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Պաղեստինի ճնշված ժողովրդին պաշտպանելու հարցում Ալի էմիրապետի կտակին ու կամքին հետևելն է, որը իսլամական համակարգում հաստատվել է հոգելույս Իմամ Խոմեյնիի շեշտադրմամբ, և մաս է կազմել ԻԻՀ Սահմանադրությանը և Իրանի ժողովուրդն ամեն տարի ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը, փողոց դուրս գալով իր աջակցությունն է հայտնում Պաղեստինի ճնշված ժողովրդին և Սրբազան Երուսաղեմի ազատագրումն է պահանջում։
Ռայիսին հավելեց. -Եթե իսլամական պետությունները ԱՄՆ-ին և բռնատիրական պետություններին վստահելու փոխարեն, վստահեին Սուրբ Ղուրանի կենարար այաներին՝ Գազայի ճնշված ժողովուրդն այս վիճակում չէր հայտնվի: