Իրանն ընդգծել է Գազայի Շաֆա հիվանդանոցում Իսրայելի հանցագործությունների վերաբերյալ միջազգային հետաքննության անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i216034-Իրանն_ընդգծել_է_Գազայի_Շաֆա_հիվանդանոցում_Իսրայելի_հանցագործությունների_վերաբերյալ_միջազգային_հետաքննության_անհրաժեշտությունը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է Գազայի Շաֆա հիվանդանոցում ավերածությունների, խոշտանգումների և սպանությունների վերաբերյալ միջազգային հետաքննության անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2024 12:34 Asia/Tehran
  • Իրանն ընդգծել է Գազայի Շաֆա հիվանդանոցում Իսրայելի հանցագործությունների վերաբերյալ միջազգային հետաքննության անհրաժեշտությունը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է Գազայի Շաֆա հիվանդանոցում ավերածությունների, խոշտանգումների և սպանությունների վերաբերյալ միջազգային հետաքննության անհրաժեշտությունը։

Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Նասեր Քանանին երկուշաբթի օրը վիրտուալ տարածքում իր անձնական էջում գրել է.- Սիոնիստական ​​բանակի երկշաբաթյա պաշարումից հետո Գազայի Շաֆա հիվանդանոցի հրապարակված պատկերները, ականատեսների վկայությունները և այս հիվանդանոցում ավերածությունների, խոշտանգումների, սպանությունների և պաղեստինցի կալանավորների թվի մասին հրապարակված տեսանյութերն ու լուրերը սարսափելի են և ցնցող։

Ընդգծելով, որ այս հանցագործությունների միջազգային հետաքննության հրատապ անհրաժեշտություն կա, Նասեր Քանանին հայտարարեց.- Միջազգային կազմակերպություններն ու կառույցները արդյո՞ք կկատարեն իրենց պարտականությունը։ Հայտնի իրավապաշտպանները կաջակցե՞ն այս բացահայտ ռազմական հանցագործության չափերի մասին միջազգային հետաքննությանը, թե՞ մարդու իրավունքների մասին կշարունակվի ընտրովի և խտրական վերաբերմունքը։