Ռայիսի․ Սիոնիստական հանցավոր ռեժիմը չի հարգում մարդասիրական ոչ մի սկզբունք
ԻԻՀ նախագահը հայտարարել է․ «Արդեն բոլորի համար է պարզ, որ Սիոնիստական հանցավոր ռեժիմը չի հարգում մարդասիրական և միջազգային ոչ մի սկզբունք»։
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավակցություն է հայտնել Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսարանի վրա Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Զահեդիի և նրա ընկերների նահատակության կապակցությամբ։
Հեռախոսազրույցում Էբրահիմ Ռայիսին նշել է «Անկասկած, ռեժիմը և նրա կողմնակիցները կպատժվեն Գազայում իրականացրած ոճրագործության և այս ահաբեկչության համար։ Այս հարձակման մեղավորներն անկասկած պատասխանատվություն են կրելու»։
Նշելով, որ Իրանն ու Սիրիան Իսրայելին մշտապես որպես քաղցկեղային ուռուցք են դիտարկել, որը խաթարում է տարածաշրջանի ու աշխարհի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը, Ռայիսին ընդգծել է երկու երկրների միջև տարածաշրջանային և միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ ռեժիմի դեմ պայքարելու համար։
Ռայիսին հավելել է․ «Արաբական որոշ երկրների վախի հետևանքով առաջացած պասիվությունն իսլամական աշխարհին թույլ չի տվել միասնական դիրքորոշում որդեգրել Սիոնիստական ռեժիմի նկատմամբ, ինչի հետևանքով Իսրայելին ավելի հանգիստ է կատարում իր հանցագործությունները»։
Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումը և Գազայի ոճրագործությունները որակելով որպես մահացող ռեժիմի վերջին փորձ, Ռայիսին ասել է․ «Ավելի ցավալի է, որ ԱՄՆ-ն ու արևմտյան որոշ երկրներ շարունակում են ֆինանսական, ռազմական ու լրատվական աջակցություն ցուցաբերել Սիոնիստական ռեժիմին»։
Հեռախոսազրույցում Բաշար Ասադն ասել է․ «Իսրայելի կողմից Դամասկոսում ԻԻՀ դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա իրականացված հարձակումը ոչ միայն միջազգային օրենքների խախտում է, այլև ցույց է տալիս Պաղեստինում, Լիբանանում և Սիրիայում այս ռեժիմի լկտիության և բարոյական այլասերման գագաթնակետը»։