Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր հանդիպեցին ԻԻՀ առաջնորդի հետ
Ապրիլ 03, 2024 14:46 Asia/Tehran
ԻԻՀ վարչակագի ղեկավարներն ու մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր հանդիպեցին ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեիի հետ։
Հանդիպմանը մասնակցել են տարբեր կառույցների ղեկավարներ, իսլամական խորհրդարանի պատգամավորներ, հասարակական-քաղաքականբ ակտիվիստներ։
Հանդիպումը տեղի ունեցավ Թեհրանի իմամ Խոմեյնու անվան հոսեյնիեյում։
Ռամադան ամսվա ընթացքում ԻԻՀ առաջնորդի հետ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումն ամենամյա կարևոր հանդիպումներից է, որի ընթացքում քննարկվում են կարևոր հհարցեր, երկրի ընդհանուր քաղաքականությունը և ճանապարհային քարտեզը։
Հանդիպման մանրամասները կհրապարակվեն հաջորդիվ։