Ամբողջ Իրանը Պաղեստին դարձավ - Ողջ Իրանը գաղութատիրության դահիճի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i216230-Ամբողջ_Իրանը_Պաղեստին_դարձավ_Ողջ_Իրանը_գաղութատիրության_դահիճի_դեմ
Ռամադան սուրբ ամսվա վերջին ուրբաթ օրը որը համարվում է Ղոդսի համաշխարհային օրվա հետ, Իսլամական Իրանի տարբեր քաղաքների ժողովուրդները նախորդ տարիների պես ևս մեկ անգամ իրընց աջակցությունը հայտնեցին ճնշված պաղեստինյան ժողովրդին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2024 13:16 Asia/Tehran

Ռամադան սուրբ ամսվա վերջին ուրբաթ օրը որը համարվում է Ղոդսի համաշխարհային օրվա հետ, Իսլամական Իրանի տարբեր քաղաքների ժողովուրդները նախորդ տարիների պես ևս մեկ անգամ իրընց աջակցությունը հայտնեցին ճնշված պաղեստինյան ժողովրդին։

Ռամադան սուրբ ամսվա վերջին ուրբաթ օրը Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ կոչվել է Ղոդսի միջազգային օր, որպեսզի ազատախոհ մարդիկ ամբողջ աշխարհում կարողանան իրենց զզվանքն արտահայտել սիոնիստական ​​ռեժիմի ռասիստական ​​քաղաքականության դեմ։ 

Այս տարի Ղոդսի համաշխարհային օրվա երթերը անցկացվեցին այն ժամանակ, երբ Գազայի հատվածի ճնշված ու հզոր ժողովուրդն ավելի քան 6 ամիս գտնվում է Սիոնիստական ​​ռեժիմի դաժան հարձակումների տակ։ Հարձակումներ, որոնք, ի լրումն բազմաթիվ զոհերի, առաջացրել են համատարած ավերածություններ և սովի ու հիվանդությունների տարածում այդ շրջանում։ Ուստի աշխարհի տարբեր շրջանների ժողովուրդները՝ անկախ կրոնից, ռասայից և ազգությունից, վերջին 6 ամիսների ընթացքում սատարել են Գազայի հատվածի ժողովրդին՝ միաժամանակ դատապարտելով Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները։