Ամիր Աբդոլլահյան. Իրանը կպատժի ագրեսորներին
https://parstoday.ir/hy/news/iran-i216326-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_կպատժի_ագրեսորներին
Օման այցելած Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, կիրակի օրը, Եմենի Ազգային փրկության կառավարության խոսնակ և բանակցային թիմի ղեկավար Մոհամմադ Աբդոլսալամի հետ հանդիպման ժամանակ ասել է․- Իրավական և միջազգային քայլերի դիմելուց բացի, Թեհրանը պատասխանատվության կենթարկի հանցագործ ագրեսորներին և կպատժի նրանց։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2024 14:50 Asia/Tehran

Օման այցելած Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, կիրակի օրը, Եմենի Ազգային փրկության կառավարության խոսնակ և բանակցային թիմի ղեկավար Մոհամմադ Աբդոլսալամի հետ հանդիպման ժամանակ ասել է․- Իրավական և միջազգային քայլերի դիմելուց բացի, Թեհրանը պատասխանատվության կենթարկի հանցագործ ագրեսորներին և կպատժի նրանց։

Այս հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարարն ասել է, որ ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի հակազդեցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիոնիստական ​​ռեժիմին դատապարտող հայտարարությանը՝ կապված Դամասկոսում Իրանի դիվանագիտական ​​շենքի ուղությամբ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակմանը, համարել է քաղաքական երկերեսանիության, ինչպես նաև Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին ու արկածախնդրություններին իրենց բացահայտ աջակցությունը և տարածաշրջանում անկայունության ու անապահովության շրջանակի ընդլայնմանն ուղղված քայլեր։

Մոհամմադ Աբդոլսալամը Եմենի քաղաքական գործընթացի վերջին զարգացումները մեկնաբանելով ասաց. «Եմենի դեմ հարձակումների ամերիկյան նպատակն է ուժեղացնել ճնշումը Եմենի ժողովրդի վրա՝ մեծացնելով Եմենի ժողովրդի տնտեսական, բժշկական և հումանիտար խնդիրները, սակայն Եմենի ազգային փրկության կառավարությունը ձեռքերը ծալած չի  մնացել նրանց ագրեսիվ գործողությունների դեմ, և տվել է անհրաժեշտ նախազգուշացումները, և Եմենի ժողովուրդը երբեք չի շեղվի իր սկզբունքային դիրքորոշումներից»:

Ավելի վաղ Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին հայտարարել է. «Եմենի բանակը վերջին 72 ժամում իրականացրել է 5 ռազմական գործողություններ՝ ի աջակցություն Պաղեստինին և ի պատասխան Եմենի տարածքի վրա ԱՄՆ-ի և  Բրիտանիայի հարձակումներին, որոնց ընթացքում թիրախ են դարձել բրիտանական նավը, 2 իսրայելական նավ և մի քանի ամերիկյան նավեր»։