Ապրիլ 08, 2024 17:57 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը Դամասկոս է այցելել Իրանի հյուպատոսության նոր շենքի վերաբացման համար

Դամասկոսում Իրանի հյուպատոսության նոր շենքի վերաբացման համար Դամասկոս այցելած Իրանի արտգործնախարար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, երկուշաբթի օրը հանդիպում և զրույց է ունեցել Սիրիայի նախագահ՝ Բաշար Ասադի հետ։

Զրուցակիցները կարևորել են կողմերի միջև բազմակողմ համագործակցության զարգացումը, հատկապես առևտրային փոխգործակցությունների ավելացումը, և քննարկել են տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն հարցեր։

Նույն այդ օրը, սիրիացի իր պաշտոնակից՝ Ֆեյսալ Ալ-Մեղդադի հետ հանդիպման ժամանակ, պարզաբանելով Դամասկոսում Սիոնիստական ռեժիմի ոճրագործության նկատմամբ Իրանի դիվանագիտական քայլերն ու ջանքերը, Ամիր Աբդոլլահյանն ասել է․- Ագրեսոր և հանցավոր Իսրայելի ռեժիմի պատիժն անխուսափելի է։

Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է. -Մենք Սիրիայի անվտանգությունը համարում ենք մեր անվտանգությունը։

Նշենք, որ Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնի գործունեությունը շաբաթ օրը վերսկսվել է Իսրայելի ահաբեկչությունից չորս օր անց։ Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի նոր շենքը գտնվում է նախորդ շենքի հարևանությամբ։

Դամասկոսում Իրանի դեսպանության հյուպատոսական բաժնի նոր շենքը