Ապրիլ 20, 2024 10:33 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան․  Նեթանյահուին պետք է զսպել

Մերձավոր Արևելքի խաղաղության հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վանսլանդի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Նեթանյահուն դուրս է եկել վերահսկությունից։ Նրան պետք է զսպել»։

Iran Press-ի փոխանցմամբ՝ Աբդոլլահյանն ասել է․ «Ագրեսոր Սիոնիստական ռեժիմի ռազմական դիրքերի դեմ Իրանի գործողությունն իրականացվել է օրինական պաշտպանության և միջազգային իրավունքի շրջանակներում»։
Նա նշել է․ «Թեև Իրանը կարող էր իրականացնել ավելի լայնածավալ գործողություն, սակայն սահմանափակվեց միայն թիրախավորելով այն ռազմական կենտրոնը, որտեղից հարձակում էր կատարվել Դամասկոսում մեր երկրի դեսպանատան վրա»։
ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է․ «Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների աջակցությամբ Գազայում ցեղասպանության է ենթարկում  պաղեստինցի անպաշտպան երեխաներին և կանանց։ Տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման համար անհրաժեշտ է վերջ դնել Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին և զինադադար հաստատել»։ 
Թոր Վանսլանդն անդրադարձել է տարածաշրջանում լարվածության  ընդլայնման հետևանքներին, նշելով որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ Պաղեստինի ժողովրդի վիճակը  ողբալի է։
Նա ասել է, որ ՄԱԿ-ը ցանկանում է թուլացնել լարվածությունը տարածաշրջանում և կօգտագործի իր բոլոր ջանքերը խաղաղության և անվտանգության հաստատման համար։