Ապրիլ 20, 2024 17:48 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն Փահլավի ռեժիմի հանցագործություններին աջակցելու համար դատապարտվել է  մեկ միլիարդ դոլարի չափով տուգանքի

Իրանի Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանությունը ԱՄՆ կառավարությանը դատապարտել է մեկ միլիարդ դոլարի չափով տուգանքի՝ Փահլավիի ռեժիմի հանցագործություններին աջակցելու համար։ Փահլավիի ռեժիմը Իրանում իշխող թագավորական ռեժիմն էր, որը տապալվեց 1979 թվականին՝ իսլամական հեղափոխության հաղթանակով։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Իսլամական հեղափոխությունից առաջ 15 քաղբանտարկյալների հայցից հետո Թեհրանի հասարակական-իրավական դատարանի 55-րդ մասնաճյուղը , որն զբաղվում է միջազգային գործերով, Փահլավի ռեժիմի օրոք Իրանի հետախուզության և անվտանգության կազմակերպություն՝ SAVAK -ի ստեղծմանն ու ընդլայնմանը նպաստելու ինչպես նաև Փահլավի բռնատիրական ռեժիմին սատարելու պատճառով, ԱՄՆ-ի կառավարությանը դատապարտել է մեկ միլիարդ դոլարի չափով տուգանքի՝հայցվորներին նյութական, բարոյական և պատժիչ վնասներ պատճառելու համար։ 

Համապատասխան փաստաթղթերի հիման վրա ԱՄՆ կառավարությունը, տեղյակ լինելով Իրանի ժողովրդի դեմ Փահլավի բռնապետական ​​ռեժիմի անմարդկային հանցագործությունների մասին, SAVAK-ի ստեղծման ծրագիրը ներկայացրեց Փահլավի ռեժիմին, այնուհետև դասընթացներ անցկացնելով SAVAK-ի անդամների համար , աջակցեց SAVAK-ին մարդկանց ձերբակալելու  գործում և այլ հարցերում։

Այս առումով ԱՄՆ-ն ոչ միայն չհարգեց Իրանի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլեւ ոտնահարեց մարդկային սկզբունքները՝ աջակցելով Փահլավի բռնապետական ​​կազմակերպության հանցագործություններին։

Պիտակ