ԻԻՀ նախագահը ժամանել է Լահոր
Պակիստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրն ԻԻՀ նախագահը ժամանել է Փենջաբ նահանգի կենտրոն Լահոր քաղաք։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Լահորում Իրանի նախագահի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության անդամներին դիմավորել է Փենջաբի նախարար տիկին Մարիամ Նավազը:
Իրանի պատվիրակության տեղաշարժը դյուրացնելու նպատակով, Փենջաբ նահանգի կառավարության պաշտոնյաները հայտարարել են բոլոր կրթական կենտրոնների, պետական և մասնավոր գրասենյակների փակման մասին։
Լահոր կատարած այցի շրջանակում Էբրահիմ Ռայիսին կայցելի պակիստանցի բանաստեղծ և փիլիսոփա Էղբալ Լահորիի գերեզմանին, որը հայտնի է որպես երկու հարևան երկրների ընդհանուր ժառանգություն։
Իրանի պատվիրակության անդամները կայցելեն նաև Շահի մզկիթ, և կմասնակցեն Լահորում գտնվող Պակիստանի հնագույն համալասրանաում կանայալիք հանդիպմանը։
Պակիստանի նախագահի պաշտոնական հրավերով, բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ, Իրանի նախագահը եռօրյա այցով մեկնել է Իսլամաբադ։