Ապրիլ 23, 2024 10:19 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Եվրոպան չպետք է հետևի Վաշինգտոնի խորհրդին

ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Եվրոպան չպետք է հետևի ԱՄՆ-ին՝ Իսրայելի գոհունակությունը ստանալու համար։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ արձագանքելով Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԵՄ որաշամանն Ամիր Աբդոլլահյանն ասել է․ «Ցավալի է, որ ԵՄ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում՝ Իսրայելի ագրեսիայից պաշտպանվելու իրավունքից օգտվելու պատճառով»։ 
Նա հավելել է․ «Եվրոպան չպետք է հետևի ԱՄՆ-ին՝ Իսրայելի գոհունակությունը ստանալու համար։ ԵՄ-ն բացի հայտարարություններից, որևէ այլ կերպ չի արձագանքել Իսրայելի կողմից իրականացվող պաղեստինցիների ցեղասպանությանը»։ 
Աբդոլլահյանը հավելել է․ «ԵՄ-ն պետք է պատասխանատվությամբ գործի և պատժամիջոցներ կիրառի Իսրայելի դեմ»։
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը երկուշաբթի օրը հայտարարեց Իրանի դեմ ԱԹՍ-ների ոլորտում պատժամիջոցները երկարաձգելու  որոշման մասին։

Պիտակ