Սպիտակ տունը և Կովկասի խաղաղությունը․ Փոխզիջման հարցում Թրամփի ագահությունը
Թեև գործնականում չկան հստակ նշաններ, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտենում են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթաքերը խոսել է «Աբրահամյան համաձայնագրին» այս երկրների միանալու հնարավորության մասին և նշել, որ այն ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականության հիմնական նախաձեռնության մաս է կազմում։
«Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ Երևանը զգուշավորությամբ է արձագանքել այս հայտարարությանը։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշել է, որ ամերիկյան կողմի հետ բանակցությունները շարունակվում են, և հաշվի է առնվում ցանկացած նախաձեռնություն, որը կարող է նպաստել խաղաղության հաստատմանը։
Փորձագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ Միացյալ Նահանգները ձգտում է «հեշտ հաղթանակի» Կովկասի խաղաղության գործընթացում՝ այլ միջազգային հաջողությունների բացակայության դեպքում։ Նրա խոսքով՝ Թրամփը կարող է խորհրդանշական արտաքին քաղաքականության նվաճման հասնել՝ ավարտին հասցնելով խաղաղության համաձայնագիրը։
«Աբրահամյան համաձայնագիրը» ստորագրվել է 2020 թվականին՝ Իսրայելի և մի քանի արաբական երկրների միջև՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Գրիգորյանի խոսքով, չնայած համաձայնագիրը տնտեսական հարաբերությունների հնարավորություն է ստեղծել, սակայն գործնականում հաջողություն չի ունեցել։ Նա հավելել է, որ համաձայնագրով նախատեսված ներդրումային ֆոնդը դեռևս չի ձևավորվել։
Թրամփի վերընտրվելուց հետո Ադրբեջանը ջանքեր է գործադրել միանալու համաձայնագրին՝ այդ նպատակով օգտագործելով Իսրայելի հետ իր ռազմավարական հարաբերությունները։ Հիմա, առաջին անգամ, խոսվում է համաձայնագրին Հայաստանի միանալու մասին։ Գրիգորյանը շեշտում է, որ տրամաբանական չէ Իսրայելի հետ խաղաղությունը կապել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների հետ։ Որովհետև Հայաստանն ու Իսրայելը խնդիրներ ունեն երկկողմ հարաբերություններում։
Նա զգուշացնում է, որ Բաքուն կարող է «վաճառել» Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և դրա դիմաց զիջումներ ստանալ Միացյալ Նահանգներից կամ Եվրոպայից։ Այդ զիջումները կարող են լինել ներդրումներ կամ աջակցություն Ղարաբաղի վերականգնման գործում։ Նրա կարծիքով, Ադրբեջանը փորձում է խաղաղության գործընթացը՝ տանել իր շահերի ուղղությամբ։
Փորձագետի ոխսքով․ «Ուիտկոֆը մարմնավորում է Թրամփի գործարքային արտաքին քաղաքականությունը, որը կարող է խնդրահարույց լինել Երևանի համար, եթե նա պատասխանատու լինի պայմանագրերին հնարավոր միանալու գործի համար։ Ի տարբերություն Փաշինյանին, Ալիևի համար շատ ավելի հեշտ կլինի համոզել Թրամփին որոշ հարցերում։ Ալիևն ու Ուիտկաֆն ավելի հեշտությամբ կգտնեն ընդհանուր լեզու»։
Գրիգորյանն ընդգծում է այս հնարավորությունից օգտվելու անհրաժեշտությունը, որպեսզի ԱՄՆ-ն դրական դեր խաղա տարածաշրջանում։ Չնայած Բաքվի կողմից կան սպառնալիքներ, ամերիկյան միջամտությունը կարող է կանխել լարվածության սրումը։ Նա հավելում է. «Եթե Թրամփը կրկին միջամտի, նա, հավանաբար, չի ողջունի Ադրբեջանի կողմից իրավիճակը սրելուն ուղղված քայլերը»։
Ամփոփելով՝ կարելի է ասել, որ Կովկասում խաղաղությունը, տարածաշրջանային դերակատարներից բացի, այժմ հարթակ է համաշխարհային տերությունների և Թրամփի՝ ընտրական շահի համար արտաքին քաղաքականությունը շահագործելու փորձի միջև մրցակցության համար։