Թեհրանի համալսարանի շենքի ճակատին  ի աջակցություն հակասիոնիստական   ցույցերի պաստառ է փակցվել 
(last modified Sun, 28 Apr 2024 08:12:02 GMT )
Ապրիլ 28, 2024 11:42 Asia/Tehran
  • Թեհրանի համալսարանի շենքի ճակատին  ի աջակցություն հակասիոնիստական   ցույցերի պաստառ է փակցվել 

Թեհրանի համալսարանի շենքի ճակատին  փակցվել է  ամերիկյան և եվրոպական համալսարաններում Սիոնիստական   ռեժիմի դեմ բողոքի ակցիաները  եւ պաղեստինյան ճնշված ժողովրդին սատարող պաստառ։

Միևնույն ժամանակ, երբ ամերիկյան համալսարանների և արևմտյան այլ երկրների դասախոսները, ուսանողներն ու աշխատակիցները ոտքի են կանգնել Գազայի հատվածում Սիոնիստական   ռեժիմի հանցագործությունների դեմ և քննադատել են այդ երկրների պետական   այրերի աջակցությունը այդ հանցագործություններին, իրանական բուհերի ուսանողները,  տարբեր հայտարարություններով ու հանրահավաքներով բարձրաձայնել են իրենց աջակցությունը հակասիոնիստական   այս ցույցերին։

Այս առնչությամբ Թեհրանի համալսարանի ուսանողները նույնպես հայտարարել են իրենց աջակցությունը Պաղեստինի ժողովրդին ու Սիոնիստական ​​ռեժիմի դեմ բողոքի ցույցերին՝ պաստառ տեղադրելով այս համալսարանի գլխավոր դարպասի վրա։ Թեհրանի համալսարանի դիմաց անգլերենով պատրաստած պաստառի վրա գրված է՝ «Թեհրանում և Նյու Յորքում ուսանողները վանկարկում են՝ գետից ծով Պաղեստինը ազատ կլինի»։