Մայիս 02, 2024 19:29 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. Արաշի հանքավայրի մասին հայտարարություն տարածելը Քուվեյթին որևէ իրավունք չի վերապահում

Ի պատասխան Արաշի հանքավայրի վերաբերյալ Քուվեյթի բազմիցս միակողմանի հայտարարություններին՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է․-Անընդհատ նույն հայտարարությունների տարածելը և միակողմանի պահանջներ ներկայացնելը իրավական տեսանկյունից որևէ իրավունք չեն կարող վերապահել Քուվեյթի կառավարությանը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին ի պատասխան Արաշի հանքավայրի վերաբերյալ  Քուվեյթի Էմիրի  Եգիպտոս կատարած այցի եզրափակիչ հայտարարության մեջ այդ երկրի միակողմանի պնդումներին՝ մերժել է     դրանք և ցավալի է համարել  Քուվեյթի այս միակողմանի և անհիմն պնդումների կրկնությունը։

Ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության իրավունքն այս համատեղ  հանքավայրում՝ հիմնված է պատմական իրավունքների և  երկուստեք բանակցությունների արձանագրությունների վրա, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է,-Այս երկրի իշխանություններին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ Արաշի համատեղ հանքավայրի իրավատեխնիկական խնդրի հետ կապված քաղաքական և լրատվական ապարդյուն մեթոդների դիմելուց։

Իրանի Իսլամական հանրապետությունը հավատալով բարյացակամության  սկզբունքին,  մշտապես հետևել է տարածաշրջանային փոխգործակցությանը և  երրորդ  երկրներին կոչ է անում քայլեր ձեռնարկել բարյացակամության  սկզբունքի օբյեկտիվ իրականացման և հարաբերությունների ու համագործակցության խթանման ուղղությամբ։

Արաշի գազի հանքավայրը  Իրանի նավթագազային  հանքավայրերից մեկն է, որը գտնվում է Պարսից ծոցի հյուսիսում և Իրանի հարավ-արևելյան Բուշեհր նահանգում, որին Սաուդյան Արաբիան և Քուվեյթը անվանում են  Ալ-Դարա։
Այս համատեղ հանքավայրի բնական գազի պաշարները գնահատվում են 368 միլիարդ խորանարդ մետր, իսկ նավթի պաշարները՝ մոտ 310 միլիոն բարել։

Թեև Իրանի և Քուվեյթի միջև բանակցությունները Արաշ (Ալ Դարա) համատեղ նավթային հանքավայրի շուրջ սկսվել են 1960 թվականին, սակայն վերջին տարիներին Իրանի և Քուվեյթի միջև երկկողմ բանակցություններ են վարվել Արաշի նավթային հանքավայրի վերաբերյալ, և վերջերս հակասական լուրեր են շրջանռվել նավթային այս հանքավայրի սեփականության մասին։

Պիտակ