Մայիս 04, 2024 12:59 Asia/Tehran
  • Ադրբեջանի պատվիրակությունը ծանոթացել է իրանական 65-րդ օդադեսանտային բրիգադի պատրաստվածությանը. Mehr

Ադրբեջանի զինվորական պատվիրակությունն այցելել է` Իրանի հատուկ նշանակության 65-րդ օդադեսանտային բրիգադ (NOHED), տեղեկացրել է Mehr-ը։

Այցի ընթացքում NOHED անդամները ցուցադրել են իրենց հնարավորությունները՝ կատարելով տարբեր վարժություններ ահաբեկչության դեմ պայքարի, պատանդների ազատման եւ այլ ոլորտներում, նշել են իրանական ԶԼՄ-ները։

«65-րդ բրիգադի ուժերը պատրաստվում են ներկա սպառնալիքներին համապատասխան՝ երկրի տարբեր կլիմայական շրջանների պայմաններում։

Ահաբեկչական խմբավորումներին դիմակայելը եւ բոլոր սպառնալիքների եւ Արեւմտյան Ասիայում տեղափոխումների մոնիթորինգը 65-րդ բրիգադի պարտավորություններից են։

65-րդ բրիգադի ուժերը ուսուցանվել են մեթոդների եւ տակտիկայի համապատասխան, որպեսզի հաղթահարեն ցանկացած գործողություն ահաբեկչական խմբավորումների դեմ»,- գրել է Mehr-ը։