Մեկնաբանություն- Ռայիսին և Ամիր Աբդոլլահյանը՝ ծառայության ճանապարհի նահատակներ և տարածաշրջանային անվտանգության նվիրյալներ
(last modified Mon, 20 May 2024 13:07:01 GMT )
Մայիս 20, 2024 16:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ռայիսին և Ամիր Աբդոլլահյանը՝ ծառայության ճանապարհի նահատակներ և տարածաշրջանային անվտանգության նվիրյալներ

Ժամեր սպասելուց հետո, երկուշաբթի առավոտյան, Իրանի ժողովուրդը սրտի կսկիծով ընդունեց ավիավթարի հետևանքով նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և մի խումբ պաշտոնյաների նահատակության անհավատալի լուրը։

Խոդաաֆարին ջրամբարտակ այցելելու և ազգային ու նահանգային մի քանի նախագծերի բացման միջոցառմանը մասնակցելու նպատակով Արևելյան Ատրպատական մեկնած ԻԻՀ նախագահին ու նրան ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռը վերադարձի ճանապարհին եղանակային վատ պայմանների պատճառով Վարզաղանի բարձունքներում վթարի է ենթարկվել և կործանվել։

Իրանի նախագահի ուղղաթիռի առաջին պատկերը

Վերջին երեք տարում Իրանի Իսլամական Հանրապետության ութերորդ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, ով զբաղեցնում էր երկրի գործադիր իշխանության ղեկը, միշտ քրտնաջան աշխատել է երկրի բարգավաճման և հարևան մահմեդական երկրների հետ հարաբերությունները զարգացնելու և Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելու համար։
Այդ շրջանակում, Իրանի նախագահը երեկ կիրակի առավոտյան և նահատակությունից մեկ ժամ առաջ մասնակցել է սահմանային Արաքս գետի վրա Գիզ-Գալասի համատեղ ամբարտակի շահագործման արարողությանը, որին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը։
Այդ միջոցառման ժամանակ, Ռայիսին հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները ամուր են, և արմատացած են երկու ժողովուրդների պատմության ու հավատալիքների մեջ և երբեք չեն կարող խզվել։

Իրանի և Ադրբեջանի նախագահները պատահարից մի քանի ժամ առաջ, Գիզ-Գալասի սահմանային ամբարտակի բացման միջոցառմանը

Տարածաշրջանային և հարևան երկրների հետ համագործակցության ընդլայնումը նախագահ Ռայիսիի 13-րդ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից էր։ Այս առումով նախագահ Ռայիսին փորձում էր տարաշրջանային և հարևան երկրներ այցելելով, իրագործել այդ նպատակը։ Հարևան երկրների տնտեսական հսկայական կարողություններին և Իրանի ու նրա հարևանների սերտ աշխարհագրությանը և մշակութային, լեզվական ու կրոնական ընդհանրություններին ուշադրություն դարձնելը նախագահ Ռայիսիի առաջնահերթություններից էին։

Ռայիսիի վերջին երեք տարիների այցերը Սաուդյան Արաբիա, Պակիստան, Թուրքիա, Իրաք, Տաջիկստան, Թուրքմենստան, Ռուսաստան, Քաթար, Օման, Ուզբեկստան, Ղազախստան, Չինաստան և Սիրիա վկայում էին հարևանների և տարածաշրջանային ու իսլամական երկրների հետ հարաբերությունները զարգացնելու նախագահ Ռայիսի վճռականության մասին։

Այս այցելությունների ձեռքբերումներից էր նաև 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության մեջ Արևելքի դիրքի պարզաբանումը և կառավարության ձգտումը արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու համար, ինչը լավագույն կերպով իրականացավ այդ ընթացքում։

Ընտրություններում հաղթելուց հետո, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին իր առաջին պաշտոնական ելույթում հայտարարեց, որ Իրանի կառավարության արտաքին քաղաքականության մոտեցումը լինելու է ազգային շահերի ապահովումը տարածաշրջանային և միջազգային ասպարեզում՝ կենտրոնանալով հարևան, տարածաշրջանային և մուսուլման երկրների հետ հարաբերությունների ամրապնդման վրա, ինչպես նաև աջակցել պաղեստինյան ճնշված ժողովրդի իդեալին։

Նյու Յորք կատարած իր այցերի և ՄԱԿ-ի տարեկան ժողովներում Էբրահիմ Ռայիսին, աջակցելով Պաղեստինի ժողովրդի պայքարին ընդդեմ Սիոնիստական ​​ռեժիմի զավթողականության, Ռայիսին բազմիցս ընդգծել է, որ պաղեստինյան խնդրի միակ լուծումը սիոնիստների օկուպացիայի ավարտն է և Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստին պետության ձևավորումը։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության նոր շրջանում, առաջնահերթություն տալով տարածաշրջանային և հարևան երկրների հետ հարաբերությունների և համագործակցության զարգացմանն ու խորացմանը, Ռայիսին ընդգծել է, որ տարածաշրջանային համագործակցությունը շահավետ է  տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և ժողովուրդների առաջընթացի համար և Իրանը ողջունում է դա։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի հանգուցյալ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով, ինչպես պարոն Ռայիսին, վերջին երեք տարիներին կարևորել է խաղաղ գոյակցությունը և հարևան ու տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը, նշանակալի դեր է խաղացել  այս երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի հետ Իրանի հարաբերությունների աշխուժացման գործում։ Ամիր Աբդոլլահյանը միշտ ընդգծել է, որ Իրանը բարեկամական ու եղբայրական ձեռք է մեկնում հարևաններին և տարածաշրջանի բոլոր երկրներին։

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեծ ջանքեր է գործադրել՝ խորացնելու հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ

Իրանի ժողովուրդը, ինչպես  մյուս երկրները, երբեք չի մոռանա իր մեծերի ծառայություններն ու ջանքերը և հարգելով նրանց հիշատակը, կշարունակի անմնացորդ ծառայել իսլամական Իրանի առաջընթացի և վերելքի համար: