ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի հիշատակը
https://parstoday.ir/hy/news/iran-i218338-ՄԱԿ_ի_Գլխավոր_ասամբլեան_մեկ_րոպե_լռությամբ_հարգել_է_Իրանի_նախագահի_հիշատակը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հիշատակը։
(last modified 2026-02-25T07:31:30+00:00 )
Մայիս 23, 2024 16:00 Asia/Tehran

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հիշատակը։

«Տխուր պարտականություն է դրված՝ հարգելու ԻԻՀ  նախագահ Էբրահիմ Ռաիսիի հիշատակը, որ կյանքից հեռացավ 2024 թվականի մայիսի 19-ին: Գլխավոր ասամբլեայի անունից խնդրում եմ Իրանի մշտական ներկայացուցչին փոխանցել մեր ցավակցությունները Իրանի կառավարությանը, ժողովրդին և Նորին գերազանցության ընտանիքին»,-ներկաներին դիմել է ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը:

Այսօր Իրանում հուղարկավորեցին ուղղաթիռի վթարի զոհ դարձած նախագահ Էբրահիմ Ռաիսիին, ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մյուսներին։

Էբրահիմ Ռաիսիի մարմինը Բիրջանդից տեղափոխվել է Իմամ Ռեզայի դամբարան՝ նրա հայրենի Մաշհադ քաղաք։ Այնտեղ նրան հրաժեշտ տվեց  Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին։