Մայիս 24, 2024 09:56 Asia/Tehran

ԻԻՀ Արտաքին գործերի հանգուցյալ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հուշերից մի հատված։

Իրանի արտաքին գործերի նախարարությունում Պարսից Ծոցի քաղաքական վարչության պետի առաջին տեղակալն էի, ընդորում Իրաքն էլ էր մեր վարչության գործունեության մեջ մտնում։

 ԱՄՆ-ի այն ժամանակվա պաշտպանության նախարարի տեղակալը իր հարցազրույցներից մեկում ասաց, որ մեր հարձակումը Իրաքի վրա հաստատ տեղի կունենա և մենք նույնիսկ ծրագրել ենք այնտեղ մեր ներկայությունից հետո, Բաղդադի և Իրաքի այլ քաղաքների փողոցների աղբահավաքման համար։

Բայց ամերիկացիները եկան, այնպես Իրաքը ավերեցին, և իրենք էլ լուրջ վնասներ կրեցին, որ նույնիսկ չէին հասցնում իրենց զինվորների դիերը փողոցներից հավաքել, էլ ուր մնաց Իրաքի քաղաքների փողոցների աղբը։

2004թ. Իրաք էի այցելել։  Այդ ժամանակ Իրաքը գրավված էր ամերիկացիների կողմից։ Մենք օդանավակայանից մեկնեցինք դեպի Բաղդադում գտնվող Ալ-Ռաշիդ հյուրանոց։ Ճանապարհին միանգամից տեսա, որ ամերիկյան զրահափոխադրիչը քշում և անցնում է անմխիթար վիճակում գտնվող մի տաքսու վրայով, որի վարորդը մի ծերունի էր։ Նրանք մի սիգնալ տվեցին, բայց ծերունին մինչև հասկացավ, թե ինչ է կատարվում, նրանք շատ հանգիստ քշեցին նրա վրայով։ Այնպես որ, այդ երեք օրը, որ ես այնտեղ էի, չէի կարողանում գիշերը քնել։

 

Պիտակ