Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ․ Նահատակների շքեղ հուղարկավորության պատգամը հավատարմությունն էր իսլամական համակարգին
https://parstoday.ir/hy/news/iran-i218368-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթապետ_Նահատակների_շքեղ_հուղարկավորության_պատգամը_հավատարմությունն_էր_իսլամական_համակարգին
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը հայտարարել է, որ Իրանի տարբեր քաղաքներում նախագահի և նրա ուղեկիցների վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին միլիոնավոր մարդկանց մասնակցության ուղերձը հավատարմությունն է իսլամական համակարգին, միասնությունն ու սրտակցությունը, ինչպես նաև դիվանագիտության և վիլայաթականության հաջողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2024 12:54 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա  աղոթապետ․ Նահատակների շքեղ հուղարկավորության պատգամը հավատարմությունն էր իսլամական համակարգին

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը հայտարարել է, որ Իրանի տարբեր քաղաքներում նախագահի և նրա ուղեկիցների վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին միլիոնավոր մարդկանց մասնակցության ուղերձը հավատարմությունն է իսլամական համակարգին, միասնությունն ու սրտակցությունը, ինչպես նաև դիվանագիտության և վիլայաթականության հաջողությունը:

Ցավակցություն հայտնելով Ռայիսիի և նրա ուղեկիցների մահվան կապակցությամբ, այաթոլլահ Սեյեդ Ահմադ Խաթամին ասել է․ «Այաթոլլահ Խամենեին Էբրահիմ Ռայիսիին գնահատեց նրան տալով լավագույն որակումները։ Առաջնորդի խոսքով՝ գիտնական, մոջահեդ, պատվավոր  ու անձնուրաց, ժողովրդական ու սիրելի նախագահը չհոգնեց ու չզայրացավ չարախինդների երախտամոռությունից ու ծաղրանքներից և շարունակեց ծառայել ժողովրդին»։ 

Նա նշել է, որ նահատակների հուղարկավորությանը միլիոնավոր մարդկանց ներկայությունն աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեց Իրանի ժողովրդի միասնությունն ու սրտակցությունը։