Մեկնաբանություն - Աշխարհը հարգում է նահատակ Ռայիսիի հիշատակը
(last modified Fri, 24 May 2024 14:27:12 GMT )
Մայիս 24, 2024 17:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Աշխարհը հարգում է նահատակ Ռայիսիի հիշատակը

Մայիսի 30-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում կկայանա միջոցառում՝ նվիրված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հիշատակին։

Այս մասին, բոլոր ներկայացուցիչներին և մշտական դիտորդներին ուղղված նամակում, հայտնել է  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահող, Տրինիդադ և Տոբագոյի ներկայացուցիչ Դենիս Ֆրենսիսը։
ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր ասամբլեայի նախագահն այցելել է նաև կազմակերպությունում ԻԻՀ ներկայացուցչություն և գրառում արել Էբրահիմ Ռայիսիի, Ամիր Աբդոլլահյանի և նրանց ուղեկիցների մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում։ 
ԳԱ նիստում ունեցած ելույթում, նա հայտարարել է․ «Իմ պարտքն է հարգել Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հիշատակը, որը, ցավոք, մահացավ 2024 թվականի մայիսի 19-ին»։
Ավելի վաղ, ի նշան հարգանքի Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների հիշատակի,  ԱԽ հերթական նիստը մեկնարկել էր մեկ րոպե լռությամբ, իսկ ՄԱԿ-ի դրոշը կիսով չափ իջեցվել էր։
Մինչ այժմ աշխարհի ավելի քան 50 երկրների դեսպաններ և ներկայացուցիչներ, այցելելով կազմակերպությունում ԻԻՀ ներկայացուցչություն, իրենց հարգանքի տուրքն են մատուցել Ռայիսիի ու նրա ուղեկիցների հիշատակին։  
Նահատակ Ռայիսին համոզված էր, որ Աստծո ժողովրդին ծառայելը համարվում է երկրպագություն։ Եվ Աստծո բարեհաճությանն արժանանալու ու  մարդկանց սրտերն ուրախացնելու համար, նա անխոնջ աշխատում էր, անտեսելով հոգնածություն ու դժվարությունները։ 
Աղքատության հաղթահարումը, մարդկանց կենսամակարդակի բարձրացումն ու կարիքավորներին բնակարանով ապահովելը Ռայիսիի մտահոգություններից էին։  Ու չնայած Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին, նա լավագույնս կատարեց իր աշխատանքը։ Նրա աշխատանքի կարևորագույն նպատակներից էին տնտեսական ենթակառուցվածքների արդիականացումը և հայրենական արտադրությանը համապարփակ աջակցությունը։ Բացի այդ,  պարոն Ռայիսիի կառավարությունը նաև ակտիվ դիվանագիտություն էր վարում տարածաշրջանում և աշխարհում։ 
Նրա կառավարության աշխատանքի ընթացքում գրանցված ձեռքբերումնեից են հարևան և տարածաշրջանային երկրների միջև վստահության ձևավորումը, տարածաշրջանում լարվածության թուլացումը և ուժեղ կողմերի ընդգծումը։   
Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրները նույնպես Իրանի բարեկամներն ու դաշնակիցներն են, և այդ երկրների հետ փոխգործակցությունն ու բարեկամությունը չի սահմանափակվել միայն քաղաքական հարաբերություններով։ 
Ռայիսիի նկատմամբ համաշխարհային հարգանքը վկայում է, որ համաշխարհային հանրության մեծ մասը զգում է նրա բացակայությունը և գիտակցել է նրա նպատակներն  ու արժեքավոր ծառայությունները միջազգային խաղաղության և կայունության ամրապնդման գործում։