Մայիս 27, 2024 11:19 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ. Խորհրդարանը պետք է խաղաղություն և հույս ներշնչի

Իրանի առաջնորդի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան, իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի աշխատանքի մեկնարկի կապակցությամբ հղված ուղերձում նշելով, որ մարդկանց սիրտը գրավելը և նրանց գոհունակությունը ձեռք բերելը, ժողովրդին ծառայելն ու բարի գործը կվարձատրվեն Աստծո կողմից,այաթոլլահ Խամենեին հավելել է․ «Հանգուցյալ նախագահի և նրա ուղեկիցների հուղարկավորությանը միլիոնավոր մարդկանց ներկայությունն այդ վարձատրության դրսևորումն է»։

Առաջնորդը նշել է․ «Հիմա, երբ իսլամական խորհրդարանն իր աշխատանքն է սկսում ինչպես միշտ ժամանակին, խոնարհվում ենք բարեգութ և իմաստուն Աստծո առաջ և Նրանից խնդրում, որ կրոնական ժողովրդավարությունը, որը աստվածային մեծ նվեր է ժողովրդին, ամրապնդվի ու շարունակվի»։

Նա նշել է․«Յուրաքանչյուր խորհրդարան կարող է փայլել երկրի լուսավոր երկնքում և մարդկանց սրտում ավելացնել հույսն ու նպատակամղվածությունը։ Հմուտ և բանիմաց պատգամավորների ներկայությունը խորհրդարանում, փոխանցում է այն պատգամը, որ «ժողովրդի տունն» օգտվելով Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքից և կատարելով իր ստանձնած ծանր պարտականությունները, կկարողանա նորարար ու ժամանակակից լինելը զուգակցել բանականության և փորձառության հետ և Սահմանադրությունն ու օրենքի վերահսկողությունը հեռու պահել վայրիվերումներից և լճացումից»։ Այաթոլլահ Խամենեին ասել է․ «Անշուշտ, իշխանության այլ մարմինների հետ համագործակցային ու սրտակցական շփումը և հավաքական, ճիշտ ու համբերատար վարքագիծը սահմանադիր ուժում, կնպաստեն բոլոր այն հնարավորությունների իրացմանը, որոնք անհրաժեշտ են հավասարակշռված խորհրդարանի համար։ Արդյունքում, պատգամավորների բարի անունը մշտապես կհիշվի»։

ԻԻՀ առաջնորդը հավելել է․ «Շատ եմ կարևորում այն փաստը, որ խորհրդարանը պետք է խաղաղություն ու հույս ներշնչի և ոգևորի մարդկանց ու նրանց դեպի եղբայրություն ու միասնություն հրավիրի։ Խորհրդարանում չպետք է լինեն լրատվական ապարդյուն մրցակցություն և քաղաքական վնասարար վեճեր, իսկ պատգամավորներն իրենց տրված կարճ ժամանակը չպետք է վատնեն այլ բաների վրա։ Հակառակ դեպքում, պատգամավորների ներկայության արժեքավոր ներուժն այս վեհ կառույցում կխաթարվի, ինչը մեծ վնաս է երկրի համար»։

Առաջնորդի խոսքով․ «Պետք է անդրադառնալ նաև պատգամավորների երդմանը, քանի որ դա ցուցադրական ու պաշտոնական արարողակարգ չէ այլ ճշմարիտ ու պարտավորեցնող երդում, որի համար պատգամավորները պատասխանատու են այս և հանդերձյալ աշխարհներում։ Ուստի իրենց ծառայության ընթացքում, պատգամավորները պետք է հավատարիմ մնան իրենց երդմանը»։Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծել է․ «Կարևոր եմ համարում նաև իսլամական վարքագիծը, որի հիմքում ընկած են բարոյական արժեքները։ Դրանք պետք է ավելի կարևորել քաղաքական մարտահրավերների ու օրինական մրցակցության ժամանակ։ Եվ հենց այստեղ է, որ ավելի է արժևորվում բարեպաշտության, փոխզիջման, արդարության, ազնվության, պատասխանատվության և անշահախնդիր աշխատանքի ալքիմիան»։Խոսելով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների նահատակության մասին, որոնց կորուստը սգում է ողջ եկիրը, առաջնորդն ասել է․ «Նրանց ամենակարևոր առանձնահատկությունը բարոյական արժեքներն էին։ Պետք է ինքնազսպվածություն դրսևորել»։

Նրա խոսքով․ «Պետք է հիշել, որ յուրաքանչյուր պատգամավոր Իրանի ողջ ժողովրդի ներկայացուցիչն է իսկ դա նշանակում է, որ նրա պարտականությունն է ապահովել երկրի շահերը։ Իսկ ընտրատարածքի հարցերի լուծմանը հետևելը պետք է իրականացվի երկրի հարցերը քննարկելու շրջանակում։ Պետք է նաև խուսափել այն նախագծերի վավերացոմից, որոնք կարող են ծայրահեղական լինել և դուրս գալ երկրի շինարարական բյուջեի սահմանված չափից»։