Հունիս 26, 2024 18:10 Asia/Tehran
  • Ադրբեջանի արտգործնախարարը կմեկնի Վրաստան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 27-ին կմեկնի Վրաստան:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հետ:

Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր և տարածաշրջանային խնդիրներ:

Նշենք, որ Թբիլիսիի և Բաքվի հարաբերությունները զարգանում են նաև եռակողմ համագործակցության ձևաչափով՝ Անկարայի մասնակցությամբ:

Մարտին Բաքվում տեղի ունեցավ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ հանդիպումը։