Հունիս 29, 2024 11:15 Asia/Tehran
  • Կայացել է Բայդենի և Թրամփի առաջին նախընտրական հեռուստաբանավեճը 

2024թ նոյեմբերի 5-ին ամերիկացիները կընտրեն րրենց հեթական նախագահին։ Հաղթած թեկնածուն իր աշխատանքը կսկսի 2025թ հունվարից։ ԱՄՆ նախագահական ընտրություններում հեռուստաբանավեճերը կարևոր տեղ ունեն։ 


Ուրբաթ երեկոյան, CNN-ի երկու հայտնի հաղորդավարներ  Ջեյք Թեփերի և Դանա Բաշի ներկայությամբ, կայացել է Թրամփ-Բայդեն առաջին հեռուստաբանավեճը։ 
100 րոպե տևողությամբ բանավեճի մեկնարկին թեկնածուները չեն սեղմել միմյանց ձեռքերը։
Բայդենի ելույթը թույլ է եղել, իսկ Թրամփը   մեղադրանքներ  ուղղել վերջինիս դեմ։ Դեմոկրատներին մտահոգել է Բայդենի թույլ ելույթը։ Այդ հանգամանքն ամենայն հավանականությամբ, կազդի նաև ընտրողների վրա, որոնք հաշվի կառնեն նրա տարիքը։ 
Բանավեճի ընթացքում քննարկվել են ներքին ու արտաքին մի շարք հարցեր։ Անձնական և ընտանեկան ասպեկտներից անդրադարձ է եղել Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի  և Թրամփի շուրջ բարձրացած բարոյական սկանդալի հետ կապված գործերին։
Տնտեսական իրավիճակի մասին խոսելիս մթնոլորտը լարվել է։ Բայդենը հայտարարել է, թե  ԱՄՆ տնտեսությունը վերելք է ապրում, Թրամփը պնդել է հակառակը։ 
Անդրադառնալով Արևմտյան Ասիայում ու Աֆղանստանում իր քաղաքականության ձեռքբերումներին և խոսելով Ուկրաինայի մասին, Բայդենն ասել է. «Պուտինը պատերազմական հանցագործ է. Ի՞նչ եք կարծում, նա կդիմանա՞»: Իսկ Թրամփը, կասկածի տակ դնելով  Բայդենի աշխատանքն ասել է․ «Ուկրաինայի վրա հարձակում չէր լինի, եթե մենք ունենայինք իսկական նախագահ»։
ԱՄՆ գործող ու նախկին նախագահներն անդրադարձել են նաև Իրանին ու երկրի տարածաշրջանային քաղաքականությանը։ Բայդենն ասել է, որ Թրամփի օրոք Իրանը հարձակվել է ամերիկյան ռազմաբազայի վրա, սակայն վերջինս ոչ մի քայլ չի ձեռնարկել։ Թրամփն իր հերթին Բայդենին մեղադրել է Իրանի կապակցությամբ անգործության մեջ։
Reuters-ն անդրադառնալով բանավեճի վերաբերյալ ամերիկացիների կարծիքին, գրել է․ «Հեռուստաբանավեճից առաջ իրենց ընտրության մեջ դեռևս չկողմնորոշվող ամերիկացիները բանավեճից հետո հայտարարել են, որ իրենց ձայնը տալու են Թրամփին»։ 
Ամերիկացի ընտրողները հայտնվել են վատի ու վատագույնի միջև ընտրության դիմաց, քանի որ երկու կուսակցությունների  մենաշնորհը  նվազագույնի է հասցնում անկախ թեկնածուների կամ երրորդի հաղթանակի հնարավորությունը։
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը ծեր է և ունի հոգեկան խանգարում ու դեմենցիա։ Ըստ New York Times-ի և Sinai College-ի հարցումների՝ ամերիկացիների մոտ 70 տոկոսը կարծում է, որ 81-ամյա Ջո Բայդենը չափազանց մեծ է նախագահ լինելու համար։ Հարցման տվյալներով՝ եթե ընտրություններն անցկացվեին արագ, ընտրողների 48 տոկոսը կընտրեր 78-ամյա Դոնալդ Թրամփին, մինչդեռ միայն 42 տոկոսը կքվեարկեր 81-ամյա Բայդենի օգտին։

Պիտակ