Արաղչի․ Բնակցությունների այս փուլն ավելի լուրջ էր և հստակ
Խոսելով Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի մասին, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է․ «Մեր կարծիքով, ուրանի հարստացումը պետք է շարունակվի և այդ հարցի շուրջ փոխզիջում հնարավոր չէ»։
Անդրադառնալով բանակցությունների արդյունքներին, Արաղչին ասել է․ «Բանակցությունների այս փուլն ավելի լուրջ և հստակ էր։ Այս անգամ մենք որոշ չափով հեռացանք ընդհանուր հարցերից և քննարկեցինք ավելի կոնկրետ կոնկրետ հարցերի մեջ։ Այս փուլում բանակցությունները մի փոքր ավելի դժվար են»։
Նա նշել է. «Շատ օգտակար քննարկումներ ունեցանք և ավելի լավ հասկացանք միմյանց դիրքորոշումները»։
Բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ նախարարն ասել է. «Հաջորդ հանդիպման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն ամսաթիվը և վայրը կհայտարարի Օմանի ԱԳ նախարարը։ Կարծում եմ՝ հաջորդ փուլը տեղի կունենա մեկ շաբաթ ընդմիջումից հետո»։
Խոսելով տեխնիկական հարցերի մասին, Արաղչին ասել է. «Մեր կարծիքով, հարստացումը մի հարց է, որը պետք է շարունակվի, և այդ հարցի շուրջ փոխզիջում հնարավոր չէ։ Կարելի է պարզապես սահմանել հարստացման տոկոսի ու չափի որոշակի սահման ծավալի և մակարդակի վրա, բայց երբեք՝ դրա էության վրա։ Բացի այդ, պատժամիջոցների վերացման հարցը բանակցությունների հիմքերից մեկն է»։